Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Արցախից բռնի տեղահանված շուրջ 5000 ընտանիք «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից ստացել է 100 տոննա օգնություն

«Միասնական և հոգատար». այս խոսքերը միավորել են «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցներին, որոնք ավելի քան երկու ամիս տևած աշխատանքների շրջանակում պատրաստել ու Արցախից բռնի տեղահանված 5000 ընտանիքների են փոխանցել իրենց ջերմությունն ու, իհարկե, առաջնային պարենային մթերքների արկղերը` ձմռան այս դժվար ամիսներին դիմակայելու համար: Շահառուների ընտրությունն ու աշխատանքի համակարգումը հնարավոր է եղել Հայկական կարմիր խաչի ընկերության անմիջական աջակցությամբ` կողմերի միջև ձևավորված գործընկերության շրջանակում: Պարենային մթերքների ընտրությունից մինչև տուփերի մեջ հատ-հատ տեղավորում, ապա որակի ստուգում. «Գալաքսին» պատասխանատվությամբ է մոտեցել աշխատանքին` արժանապատվությամբ ու նրբանկատությամբ այն շահառուներին փոխանցելու:

«Մեր ժողովրդին պատուհասած այս աղետի ժամանակ մարդկային հատկությունները պահպանելը, ուշադիր, սոցիալապես պատասխանատու լինելն այն կարևոր արժեքներն են, որին մենք և’ դավանել ենք, և’ շարունակելու ենք դավանել: Մենք գործով, ոչ թե խոսքով պիտի ցույց տանք, որ նման իրավիճակներում մարդ լինելը, թերևս, մեր ամենամեծ պարտականությունն է»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր,  գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

«Միասնական և հոգատար»  նախաձեռնությունը «Գալաքսիի» հիմնադիրների, խմբի կազմում հանդես եկող ընկերությունների և աշխատակիցների ջանքերի արդյունքն է, որտեղ և’ ֆինանսական, և’ կամավորական մեծ ներուժ է հավաքվել: Երևանում տեղավորելուց հետո, շուրջ 100 տոննա ընդհանուր ծավալով պարենամթերքը 20կգ կշռող  արկղերի միջոցով տեղափոխվել են Լոռիում, Կոտայքում, Վայոց ձորում, Շիրակում, Գեղարքունիքում գտնվող Հայկական կարմիր խաչի կենտրոնակայաններ, ապա բաշխվել մարզերում բնակություն հաստատած 5000 արցախցի ընտանիքների: Սա իր տեսակով ամենախոշոր մարդասիրական նախաձեռնություններից է կորպորատիվ ոլորտի ընկերությունների շրջանում, որն իրականացվել է հոկտեմբերից հունվար ամիսների ընթացքում:

«Մենք երախտապարտ ենք «Գալաքսի» համայնքին` ցուցաբերած նախաձեռնողականության և պատասխանատու մոտեցման համար: Այս աղետի մասշտաբները շատ մեծ են և դեռևս ամբողջապես հասկացված չեն։ Այդ պատճառով յուրաքանչյուրիս ուշադրությունը շատ կարևոր է այդ մարդկանց կողքին կանգնելու համար: «Գալաքսի» ընկերությունների խումբն այդ առումով բացառիկ օրինակ է, թե ինչպես կարող է մասնավորը սոցիալական պատասխանատվություն դրսևորել։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը հումանիտար բնագավառում շատ կարևորվում ու գնահատվում է: 5000 ընտանիքների պարենային փաթեթների տրամադրման գործում մեծ էր կամավորական աշխատանքի հատվածը, առանց որի դժվար կլիներ իրականացնել այս ամենը: «Գալաքսի» ընկերությունների խումբը փայլեց նաև այդ հարցում: Հայկական կարմիր խաչը այս համագործակցությունը համարում է ստացված և շնորհակալություն է հայտնում «Գալաքսի» ընկերությունների խմբին՝ նախևառաջ նախաձեռնողականության և գործն ավարտին հասցնելու հետևողականության համար: Սա իրականում օրինակելի համագործակցություն է»,- նշել է Հայկական կարմիր խաչի գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը:

«Միասնական և հոգատար» սոցիալական պատասխանատվության ծրագիրն իրականացվել է  «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող «Այ Յու Նեթվորքս», «Խրոնոգրաֆ», «Գեյթ2», «Մեգաֆուդ»,  «Փոլ Հայաստան», «Սանտաֆե», «Տերյան5», «Թայմ», «Յուքոմ», «Երևան մոլ»  ընկերությունների հետ միասին՝ հիմնադիրների զգալի ֆինանսական աջակցությամբ: Նախաձեռնության կազմակերպչական աշխատանքները իրականացվել են «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերության կողմից: Աշխատանքների համակարգման համար կամավորագրված 300 աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամները ցերեկային ու երեկոյան հերթափոխով փաթեթավորել են արկղերը, որպեսզի դրանք ապահով հասնեն շահառուներին, և այդ հարցում իր մեծ ավանդն ունի նախաձեռնության կազմակերպչական կոմիտեն և Խմբի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրինությունը:

«Արցախցի մեր հայրենակիցները պիտի զգան, որ մենակ չեն, որ միասնական ենք ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցում: Նրանք զրկվել են տարիներ շարունակ ստեղծած ու փայփայած տնից, ապրուստից, երաշխիքներից, ու մենք պիտի միասնական լինենք, ձեռք մեկնենք` իրավիճակից ելքեր գտնելու համար: Ինքս էլ ընտանիքիս հետ եմ ամբողջ աշխատանքները համակարգել․ սա ոչ միայն Խաչատրյան ընտանիքի ֆինանսական նվիրաբերությունն է, այլև մեր ընտանիքի ու մեր համայնքի հոգատարությունը մեր քույրերին ու եղբայրներին»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

«Մեգաֆուդ» ընկերության գլխավոր տնօրեն Արմինե Ենգիբարյանը, նկարագրելով ընկերության պահեստներում իրականացվող գրեթե շուրջօրյա աշխատանքները, նշում է․ «Այս բարեգործական նախաձեռնության կարևոր օղակներից մեկը մեր ընկերությունում ապրանքների պահեստավորման ու փաթեթավորման գործընթացի ճիշտ կարգավորումն էր: Մենք դա իրականացրել ենք պատասխանատվության բարձր զգացումով, քանի որ համոզված էինք, որ այն ապահովելու է բազմաթիվ ընտանիքների նվազագույն կարիքները»:

«Այս կարևոր նախաձեռնության բոլոր փուլերին մենք մասնակցել ենք պատասխանատվության բարձր գիտակցումով ու մեր հայրենիքի նկատմամբ ունեցած նվիրումով: Սա միայն բարեգործություն չէ, սա մթության մեջ լույս է, որ մենք վառել ենք:  Մենք համատեղ ուժերով փորձել ենք նվազեցնել արցախցի հայրենակիցների սոցիալ-հոգեբանական բեռը»,- նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Թայմ ընկերության ողջ անձնակազմը մեծ սիրով է մասնակցել այս գործընթացին: Մենք մեր բաժին պատասխանատվությունն ու նվիրումն ենք ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ. յուրաքանչյուր արկղում, բացի պարենային ապրանքներից, նրանց սեր ու քաջալերանք ենք հաղորդել: Համոզմունք ունենք, որ այդ էմոցիոնալ դաշտը փոխանցվել է այն ընտանիքներին, ովքեր եղել են այս նախաձեռնության շահառուները»,- նշել է «Թայմ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը:

«Մենք փորձեցինք առաջնային պարենային արկղերի հետ միասին հոգատարություն ու ջերմություն փոխանցել մեր հայրենակիցներին, որի կարիքը, վստահ եմ, նրանք ունեն: Սա հայերի միասնականության ու միմյանց ձեռք մեկնելու հրաշալի օրինակ է»,- նշել է «Երևան մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը:

«Գալաքսի» համայնքն իր բոլոր ընկերություններով և Հայկական կարմիր խաչի ընկերությունը նախագծի այս փուլի ավարտից հետո փոխանակվել են թափանցիկության և հաշվետվության նյութերով, ինչպես նաև քննարկել հնարավոր նախագծերը` արցախցիների բեռը թեթևացնելու համար:

***
«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունը ջանքեր ու միջոցներ է ուղղում Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում, Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։ Միայն վերջին տարիներին «Գալաքսին» իրականացրել է  64 մասշտաբային ԿՍՊ նախագծեր, որի շահառուներ են դարձել  10,000-ից ավելի մարդիկ։ 

Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 104 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանք, մարդասիրական արժեքների տարածում և այլն: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: