Իսրայելը չի համաձայնել ՀԱՄԱՍ-ի՝ պատանդների ազատ արձակման դիմաց զինադադար հաստատելու առաջարկին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը համաձայն չէ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման դիմաց դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Այս մասին կիրակի հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«Մանրամասների մեծ մասը համաձայնեցված է: Խնդիրն այն է, որ Իսրայելը համաձայն չէ մշտական հրադադարի», - բանակցություններում ներգրավված երրորդ կողմի անանուն դիվանագետի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը:
Ինչպես նշում է աղբյուրը, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչներն, առաջ են քաշում Գազայի հատվածում պահվող շուրջ 130 պատանդի ազատ արձակման գործարքը։ ՀԱՄԱՍ-ը պահանջում է Իսրայելից դրա դիմաց դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել զորքերը Գազայի հատվածից և ազատ արձակել մեծ թվով պաղեստինցի բանտարկյալների։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, քննարկվող գործարքը նախատեսում է պատանդների ազատ արձակում 30 օրվա ընթացքում։