Վատ կառավարման պատճառով 4 զինծառայողի և 1 նորակոչիկի մահվան համար քաղաքական պատասխանատվություն տեղի չի ունենում. Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մարդիկ արդարացիորեն հարց են բարձրացնում, թե ինչու՞ են մարզպետեր ու նախարարներ կամ նախարարի կարգավիճակի պաշտոնյաներ են ազատվում աշխատանքից տեխնիկական թերություններ արձանագրելու պատճառով, սակայն տարին դեռ չսկսված բանակում վատ կառավարման պատճառով 4 զինծառայողի և 1 նորակոչիկի մահվան համար քաղաքական պատասխանատվություն տեղի չի ունենում. Սուրեն Պապիկյանը շարունակում է հանգիստ պաշտոնավարել։

Պատասխանը շատ պարզ է. մի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի շղարշ է ստեղծվում, մարդկանց մոլորեցնում են, թե հիմա էլ միջին ու ցածր օղակի պաշտոնյաների մեղքով մեր երկիրը չի զարգանում, թե «ցարը լավն է, բոյարներն են վատը»։ Իսկ մյուս կողմից տեղի է ունենում քաղաքական կոռուպցիայի վառ դրսևորում, երբ մերձավոր թիմակիցների համար անպատժելիության կանաչ լույսեր են վառվում։