Այսօր երեկոյան ժամերից ցիկլոնի ուժը կմեծանա. Գագիկ Սուրենյան
Shamshyan.com-ը գրում է.
Անցած գիշերվանից հանրապետության տարածքում գործում է սևծովյան ցիկլոնը, գիշերը շրջանների զգալի մասում դիտվել է անձրև և ամպրոպ, Խոսրովի արգելոցում անձրևը սկսվել է առավոտյան ժամը 8-ից։
Ըստ կանխատեսումների՝ այսօր, կեսօրից հետո, դեպի երեկո ցիկլոնը բավականին կհզորանա։ Հատկապես երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը գրեթե բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ, առանձին հատվածներում նաև հնարավոր է կարկուտ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում