Շամիրամում զոհվածների թվում եզդի հեղինակություններ կային. Hraparak.am
Hraparak.am-ը գրում է.
Օգոստոսի 1-ի առավոտյան Շամիրամ գյուղի սգո սրահում կրակ բացած, 4 անձանց սպանության մեջ կասկածվող Թելման Քալաշյանը դեռ հետախուզման մեջ է։ Նրա լուսանկարը տարածվել է, նրան փնտրում են ոչ միայն ոստիկանները, այլեւ արագ հարստացման սիրահարները։ Նրա մասին տեղեկություն տվողին ոստիկանությունը խոշոր դրամական պարգեւ է խոստացել։ Տարբեր չափեր են նշվում մամուլում՝ 1-10 մլն․ դրամ։ Մեր ոստիկանության համար սա անսովոր պրակտիկա է, որը կիրառվում է ծայրահեղ դեպքերում, առանձնապես «կարեւոր» հանցագործներին բացահայտելու համար։ Ծայրահեղ կարեւորների թվում է հայտնվել նաեւ Թելման Քալաշյանը։ Նրան հայտնաբերելու համար շահագրգռված է ողջ եզդի համայնքը։ Քալաշյանը հանդգնել է հարամել եզդիների ազգային ավանդույթը։ Դրա համաձայն, յուրաքանչյուր տոհմ տարվա մեջ մի սուրբ օր ունի, երբ հոգեհանգստի հաց է տալիս իր հանգուցյալների հիշատակին։ Ողբերգության օրը՝ օգոստոսի 1-ը, ըստ Շամիրամի գյուղապետ Մրազ Բրոյանի, Ռամոշիների ցեղի օրն էր, որն այսուհետ մեծ վշտի օր է լինելու ամբողջ գյուղի համար։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում