Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Հայաստանի հաշվին «Արևմտյան Ադրբեջան» ստեղծել․ Նաիրի Սարգսյանը՝ Ալիևի նպատակների մասին

Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հարցազրույցը մեծ մտահոգությունների տեղիք է տալիս։ Ու քանի որ Հայաստանում այս պահին կախիչների, ցնցուղի, ծորակների շուրջ կենցաղային էժան պոպուլիզմ է, մեզանում անվտանգային առաջնահերթությունները դեֆորմացվել են:
 
Սրան զուգահեռ Ի. Ալիևը հստակ պատկերացում ունի և արձանագրում է իր պետության ռազմավարական շահերը, որոնք ներկայումս ձևակերպվել են մի կողմից, Ալիևի բառերով ասած, «Ադրբեջան պետության ազգային նոր գաղափարի ձևակերպման», մյուս կողմից՝ փետրվարի 9-ին Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների նախաշեմին քարոզարշավի անցկացման ներքո: Եվ քանի որ Հայաստանի իշխանությունները վախեցած են, ունեն միայն հանձնվելու օրակարգ, իսկ Հայաստանը նաև ես և մենք ենք, ուստի հայկական պետությանն ուղղված ցանկացած ոտնձգություն չի կարող անպատասխան մնալ ոչ միայն խոսքով, այլև գործով, ջանքերի միախմբմամբ ու կոշտ պայքարով:
 
Մենք պետք է հասկանանք ու սթափ գիտակցենք, որ Ալիևի երեկվա՝ թեկուզ նախընտրական, սակայն ՀՀ-ի պետականությունը և գոյությունը կասկածի տակ դնող հարցազրույցն իր մեջ շատ իրական ու հեռուն գնացող վտանգներ է պարունակում:
Ալիևի խոսքից պարզ է դառնում, որ բանակցվող, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթղթում չի նշվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, պետությունների տարածքային ամբողջականության մակերեսը, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել այն՝ պնդելով, որ «սահման չկա, չկա նաև սահմանի խախտում»։ Ակնհայտ է, որ Բաքուն ջանում է, որպեսզի թուղթը ստորագրվի առանց միջնորդի. Ալիևի համար շատ ավելի հեշտ է բանակցել Փաշինյանի հետ, քանի որ վերջինս, ինչպես կյանքը ցույց է տալիս, մեծ հակվածություն ունի զիջումների գնալու ու չունի պետականության պահպանման որևէ կարմիր գիծ։ Այսինքն, Ալիևի համար առավել հեշտ է լինելու ՀՀ-ին պարտադրել իր կամքը և շահերը:
 
Ալիևի խոսքից հասկանալի է դառնում, որ ՀՀ-ն չի ապաշրջափակվելու: Դրա մեխանիզմներն են լինելու մի կողմից Բաքվի ու Անկարայի կողմից սահմանները փակ պահելը, մյուս կողմից՝ դեպի Վրաստան լոգիստիկ ուղին Տավուշում ադրբեջանական անկլավով վերահսկելի դարձնելը, իսկ դեպի Իրան գնացող սահմանը Զանգեզուրի միջանցքով կառավարելը: Ավելին՝ անկլավների վերադարձին զուգահեռ Ադրբեջանը պահանջում է դրանք Ադրբեջանի տարածքին կապող միջանցքների ադրբեջանաֆիկացում:
 
Հին ճշմարտություն է, որ քաղաքականության մեջ հանձնվողից ամեն բան փորձելու են վերցնել, և իզուր չէ, որ Ալիևն իր երեկվա խոսքում նշեց, որ իրենց պետության «ազգային գաղափարախոսությունը» պետք է փոխել, այսինքն՝ իրենք Արցախի խնդիրը Հայաստանի վարչապետի միջոցով լուծեցին, հիմա նոր խնդիր են իրենց առջև դրել։
Արդյո՞ք դա «Արևմտյան Ադրբեջան» թեզը չէ, որն իրենից ենթադրում է հավակնություն Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ։ Ի դեպ, Ալիևն իր հարցազրույցում ՀՀ-ի տարածքների ու մայրաքաղաքի մասին խոսելիս կիրառում էր դրանց ադրբեջանական պիտակային անվանումները, իսկ դա առնվազն արձանագրում է մեկ պարզ իրողություն՝ Ադրբեջանը չի կանգնելու որևէ բանի առաջ:
 
Վերոնշյալի համար առաջին հերթին, ոչ այնքան միջազգային իրողություններն են պայմաններ ապահովել, որքան հենց ՀՀ իշխանությունների ամուլ և իմպոտենտ պահվածքը. Ալիևն արդեն սպառնում է հայկական եկեղեցուն, որի հոգևոր առաջնորդն իր խոսքում կիրառում է Արցախ անվանումը:
 
Եթե մենք վերջնականապես չենք կտրվել տարածաշրջանային իրողություններից, ու ազգային գոյաբանական մեր բնազդը դեռ որևէ կերպ մնացել է, ապա պետք է մոբիլիզացնենք մեր ներուժը, քանի որ թե՛ ժամանակը, թե՛ ռեգիոնալ իրողությունները մեր դեմ են աշխատում, և պետք է շատ կարճ ժամանակահատվածում իրավիճակ փոխենք: