Հայաստանում նոր կալանավայր կկառուցվի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդարադատության նախարարությունն արդեն ունի ՀՀ-ում նոր կալանավայրի վերջնական մոդելը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Վերջինս ներկայացրել է, թե ինչ փուլում է այս պահին գտնվում ՀՀ-ում նոր կալանավայրի կառուցման գործընթացը։
«Հայտարարված մրցույթ կա, հաղթող ընկերություն կա, հիմա հողատարածքի վերաբերյալ երկրաբանական և գեոդեզիական եզրակացության կազմման փուլում ենք։ Ամենայն հավանականությամբ, 2-3 ամսվա ընթացքում եզրակացությունը պատրաստ կլինի», — նշել է Մինասյանը։
Նախարարը նաև հավելել է, որ դրանից հետո էլ կհայտարարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ։