Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. ԼավրովՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՃամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԱլիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանԵրեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ Փոփոխության շրջագայությունը շարունակվում է ՈՒժեղ Սևանում. Նարեկ ԿարապետյանԹեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՓոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ Սևան Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանում
Հասարակություն

Ի՞նչն է կասկածելի ու տարօրինակ թվում գործարար Նարեկ Նալբանդյանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ լրատվամիջոցներում տեղեկություն հրապարակվեց, որ 2021 թվականին գործարար Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող՝ Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրն ու հարևանությամբ գտնվող երկու այլ գույք։ Նշվում է, որ «6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը գործարարը ձեռք է բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով»։

«Փաստը» դիմեց Նալբանդյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: Գործարարը նշեց, որ մի քանի լրատվամիջոցներում տարածված այդ հրապարակման սկզբնաղբյուրը «Հետք» ինտերնետային թերթն է, ապա տեղեկացրեց, որ ինքը նշյալ լրատվամիջոցին հետաքրքրող հարցերին նախ պատասխանել է գրավոր: «Ես այդ պատասխանում մասնավորաբար նշել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ վերոհիշյալ գույքերի նկատմամբ մեր հետաքրքրությունն առաջացել է, և գործարքները տեղի են ունեցել զուտ նրանց շահավետ լինելու տրամաբանությամբ: Մենք ղեկավարվում ենք բացառապես ազնիվ, արդար և մրցակցային գործարարության սկզբունքով»,-ասաց նա:

Նալբանդյանը նաև մեզ տեղեկացրեց, որ ինքը գրավոր պատասխան ուղարկելուց զատ իր նախաձեռնությամբ անձամբ այցելել է «Հետքի» խմբագրություն և բավական երկար ժամանակ պատրաստակամորեն պատասխանել խմբագրակազմի բոլոր հարցերին: «Ցավոք, այդ զրույցի մասին նշյալ հրապարակման մեջ ակնարկ անգամ չկա, ոչ մի բառ չկա այդ հանդիպման ժամանակ իմ տված պարզաբանումներից, ինչն, անկեղծ ասած, չափազանց տարօրինակ է, եթե չասեմ կասկածելի՝ կապված նման հրապարակման նպատակների հետ»,-նշեց Նարեկ Նալբանդյանը:

Գործարարը տարակուսած էր նաև այն հանգամանքից, որ փորձ է արվում իրեն «ճանաչեցնել» միայն նշյալ հյուրանոցի ու Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի գնման գործարքով. «Կարելի է ասել՝ փաստացի աղբավայրերից տասից ավելի գործարան եմ հիմնել, օրինակ՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, Եղվարդի համակցված կերերի գործարանը, Չարենցավանի օղու գործարանը, երկու ալրաղաց գործարան՝ Մասիսում ու Արտաշատում, հսկա սառնարանայի տնտեսությունը, մեծ ավտոպարկը՝ ավելի քան 200 բեռնափոխադրող մեքենայով, AquaYan խմելու ջրի գործարանը և այլն, և այլն: Բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծվել: Այնինչ, այդ ամենը որևէ մեկին կարծես չի հետաքրքրում, մարդիկ սևեռվել են հրապարակային աճուրդով ձեռք բերված գույքերի վրա, որոնք, ի դեպ, նշյալ բիզնես համակարգում բավական փոքր մաս են կազմում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում