Մարմնական վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 14-ամյա տղան հանկարծամահ է եղել
Մարմնական վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 14-ամյա տղան հանկարծամահ է եղել:
Դեռևս հունիսի 12-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է 14-ամյա մի տղա:
Տղայի ծնողը հայտնել է, որ որդին ընկել է իրենց տան բակում, կարճ ժամանակ անց՝ նույն օրը, տղան մահացել է և որպես մահվան պատճառ է ներկայացվել հանկարծամահությունը:
Դեպqից անցել է շուրջ երկու ամիս, և մեզ հայտնի է դարձել, որ Գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ տղան կենդանության օրոք ստացել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն: