Համաժողով «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել»․ Քրիստինե Վարդանյան
Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կիրակի օրը` դեկտեմբերի 10-ին որպես բանախոսներ Արցախի Աժ պատգամավոր Մետաքսե Հակոբյան-ի խոսելու ենք «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երեւան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» խորագրով խորհրդաժողովին:
Մեր թեման վերաբերելու է Արցախցիների խնդիրների հետ կապված ՀՀ եւ ԱՀ ԱԺ պատգամավորների աշխատանքին:
Համաժողովի այս մասը կվարի Anna Kostanyan-ը:
Մյուս բանախոսությունները նվիրված են ինքնության պահպանմանը, մարդու իրավունքների խախտումներին, խտրականության դրսևորումներին:
Ժամը 14:00-ից համեցեք Էլիտ Պլազա մասնակցելու Արցախի Սահմանադրության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված համաժողովին: