Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ Գևորգյան«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ» Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ» Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. ԼուկաշենկոՈւժեղ Մարտունի. լուսանկարներԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԳտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանՄոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. ԼավրովՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՃամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԱլիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանԵրեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին
Քաղաքականություն

Արցախցիները փորձում են պահպանել պետական ինստիտուտները

Արցախի Ազգային ժողովն օրերս փակ նիստ է գումարել, ընդ որում վերջին պահին են խորհրդարանականներին հրավիրել, իսկ նիստի մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն այդպես էլ չեն տարածել։ Տեղեկությունը հայտնվել է նախ ռուսական տելեգրամյան ալիքներում, ապա և հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում։

Փաստացի, Արցախի իշխանությունները փորձել են տեղեկությունը գաղտնի պահել Հայաստանի գործող իշխանություններից, ինչը լիովին հասկանալի և տրամաբանական է, առավել ևս, որ Հայաստանի իշխանությունները նախագահի, Ազգային ժողովի խոսնակի, այլ պաշտոնյաների բերանով հայտարարել են, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանի տարածքում սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը։

Նիկոլ Փաշինյանի վարչախումբն ամեն ինչ անում է Արցախի պետական ինստիտուտները վերջնականապես ցրելու համար։ Մի կողմից այդ կերպ ծառայություն է մատուցում Իլհամ Ալիևին, մյուս կողմից էլ փորձում է հեռացնել իրեն սպառնացող հիմնական վտանգները։ Գործող իշխանություններն ամենայն լրջությամբ կարծում են, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կարող է սպառնալ իրենց իսկ իշխանությանը և բնականաբար Արցախի Ազգային ժողովը ստիպված է նիստերն անցկացնել փակ ռեժիմով՝ առանց այդ մասին տեղեկություններ հաղորդելու։

Ի դեպ այդ նիստը, ըստ տարածված տեղեկությունների, առանձնապես հարթ չի անցել, հատկապես Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» խմբակցությունն առանց որևէ պատճառաբանության ձեռնպահ է քվեարկել հանձնախումբ ստեղծելու որոշմանը։ Այդ հանձնախումբը պետք է աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնի Արցախի և բռնի տեղահանված արցախահայության հարցը։ Թեժ բանավեճերից հետո, ի վերջո հաջողվել է համաձայնության հասնել հանձնախմբի ձևավորման հարցում, ևս երկու պատգամավորներ էլ մանդատ են ստացել և երդվել, ավելի վաղ մանդատից հրաժարված իրենց գործընկերների փոխարեն։

Արցախի իշխանությունները, որոնք գտնվում են Հայաստանում, բնավ մտադիր չեն ընկրկել և շարունակում են պետական ինստիտուտները պահպանելուն ուղղված իրենց ջանքերը՝ հասկանալով, որ հենց դա է Արցախի հարցը միշտ թեժ պահելու հնարավորություններից մեկը։

Անահիտ Կարապետյան