Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ Ակոպյան
Հասարակություն

Իսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու յուր թիմը ձգտում են այնպիսի պատկեր ձևավորել, թե իբր բանակցային գործընթացի արդյունքում Արցախն արդեն վաղուց «հանձնված» էր, կամ Հայաստանը վաղուց ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչով նրանք փորձում են «արդարացնել» պատերազմում իրենց պարտությունն ու դրան հետևած գործընթացները։ Սակայն հետաքրքիր է, որ «ինքնարդարացման» հորձանուտում իշխանություններն այնպես են խճճվել, որ նրանց կողմից ներկայացվող «հիմնավորումները» հակասում են նույնիսկ միմյանց։ Օրինակ՝ երկրի վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահը միմյանց հակասող տվյալներ են ներկայացնում։ Էլ չենք խոսում այլ քպականների մասին:

Օրինակ՝ մեկը հայտարարում է, թե 2016 թվականին է Արցախի հարցը լուծվել, մյուսն ասում է, թե Հայաստանը Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է 1991 թվականին։ Փաշինյանն ինքն էլ վերջնականապես չի «կողմնորոշվում», թե երբ է Հայաստանը «ճանաչել» Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Մի դեպքում նշում է, թե առնվազն 1996 թվականից Արցախի հարց այլևս գոյություն չի ունեցել, մեկ այլ դեպքում ընդգծում է, թե 2007 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքների արձանագրումով Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Բայց սա հերիք չէ, Փաշինյանը նոր «տվյալներ» է ներկայացնում, թե 1992 թվականին ՀՀ-ն վավերացրել է համաձայնագիր, որով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։

Իսկ մեկ այլ առիթով, նորից հակասելով ինքն իրեն, նա նշում է, թե 2018 թվականին ստացված բանակցային բովանդակությամբ Արցախը չուներ նույնիսկ Ադրբեջանի կազմում չգտնվելու անգամ տեսական հնարավորություն։ Գուցե բոլոր քպականներով (ՀՀ նախագահն էլ՝ վրադիր) մի տարեթի՞վ որոշեն Արցախի հանձնման համար, ասենք՝ միջինացված մի թիվ պայմանավորվեն ու միասին դա նշեն... Իսկ եթե լուրջ, ապա ակնհայտ փաստ է, որ նախկինում չի եղել որևէ փաստաթուղթ, որով Հայաստանի որևէ ղեկավար Արցախը ճանաչած լինի որպես Ադրբեջանի մաս։ Սա հաստատում են նույնիսկ արտերկրյա գործընկերները: Եթե Հայաստանը Արցախը ճանաչած լիներ որպես Ադրբեջանի մաս, ապա այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ կարող էին ունենալ Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցությունները։

Ադրբեջանն արդեն կհայտարարեր, թե Արցախի թեման իր ներքին խնդիրն է, ինչպես հիմա է հայտարարում։ Եթե բանակցային գործընթացի արդյունքներն այնպիսին էին, որ Հայաստանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ինչպե՞ս էր ստացվում, որ Ալիևը բողոքում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Մյուս կողմից՝ փաստացի կան Փաշինյանի կողմից արված բազմաթիվ հայտարարություններ, այդ թվում՝ նաև Պրահայի հանդիպման արձանագրումը, որտեղ նա նշում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եթե նախկիններն արդեն ճանաչած լինեին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ կարիք կար, որ Փաշինյանը նորից ու նորից ճանաչի։

Եթե... «Եթե»-ները շատ են: Սակայն փաստը մնում է փաստ, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել է միայն Նիկոլ Փաշինյանը: Եվ դա առաջին հերթին արել է նույն Պրահայում: Մի խոսքով, «ինքնարդարացման» ճանապարհին, որպեսզի կարողանան խուսափել... անխուսափելի պատասխանատվությունից, իշխանությունները փորձում են դիմել ցանկացած մանիպուլ յացիայի, ուղղակի սեփական ստերի մեջ անվերջ խճճվում են: Միակ զարմանալին ու ցավալին այն է, որ այդ ստերին դեռ հավատացողներ կան...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում