Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանԻսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Հասարակություն

Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Հայաքվեի» ներկայացրած օրինագիծը: Իշխող քաղաքական թիմի վերաբերմունքից, նաև կառավարության ներկայացրած կարծիքից ակնհայտ է դառնում, թե ինչպիսին է լինելու հանձնաժողովի 12 պատգամավորից ութի քվեարկությունը: Խոսքն, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մասին է: Ճիշտ է, անկախ նրանից, թե ինչպիսի եզրակացություն կտա հանձնաժողովը, հարցը մտնելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այդուամենայնիվ, հետաքրքիր է, թե ովքեր են եզրակացություն տալու Արցախի հետ կապված օրինագծին, ու ընդհանրապես, ովքեր են որոշումներ կայացնում «պետաիրավական» հարցերով:

Հանձնաժողովի նախագահը Վլադիմիր Վարդանյանն է, որը ժամանակին աշխատել է ՍԴ աշխատակազմում, երբ աշխատակազմի ղեկավարը Հրայր Թովմասյանն էր, ապա նշանակվել է Գագիկ Հարությունյանի խորհրդական՝ մինչև իրավական փորձաքննության վարչության պետ լինելը: Հետո, երբ Հրայր Թովմասյանը նշանակվել է ՍԴ նախագահ, նա Վարդանյանին նշանակել է ՍԴ աշխատակազմի ղեկավար: Լինելով այս պաշտոնում՝ Վարդանյանը 2018 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արագ «կողմնորոշվում» և ընդգրկվում է ՔՊ կուսակցության համամասնական ցուցակում:

«Չար լեզուներն» ասում են, որ քավորական գործոնը էական դեր է խաղացել այս «անցման» մեջ: Ի դեպ, շատերը ժամանակին, մեղմ ասած, զարմացել էին, որ երբ ՍԴ-ում արշավ սկսվեց Հրայր Թովմասյանի դեմ, մինչև օրենքում սահմանադրական փոփոխություններ անելը, ԱԺ ՔՊ խմբակցությունը նախաձեռնել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը ընդհուպ պաշտոնապես դիմելով ՍԴ-ին, որն այդ գործը վարույթ չընդունեց, իսկ ԱԺ-ում այդ գործի կոորդինացումն իրականացնում էր հենց Վլադիմիր Վարդանյանը: Իսկ զարմանքի պատճառն այն է, որ փաստացի ՍԴ-ում Վարդանյանի կարիերային մեծապես նպաստել է հենց Հրայր Թովմասյանը, բայց պատգամավոր դառնալով՝ նա նախաձեռնեց Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավորի պաշտոնից զրկելու գործընթաց:

Հանձնաժողովի մյուս անդամը Տրդատ Սարգսյանն է: Խոսքը Վայոց ձորի նախկին մարզպետի մասին է, որն իր մարզպետության ժամանակ հայտնվեց սկանդալի մեջ՝ կապված գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ: Հիշեցնենք, որ 2019 թ.ին փոխգնդապետը ծեծի էր ենթարկվել, կոմայի մեջ հայտնվել, իսկ 2023 թ.-ի հուլիսին նա մահացավ: Մամուլը գրեց, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը անմիջական մասնակցություն է ունեցել ծեծկռտուքին, սակայն քրեակատարողական հիմնարկում հայտնվեց նրա օգնականը: Սարգսյանն ազատվեց մարզպետի պաշտոնից, իսկ հանրությունն ակնկալում էր, թե նա պատասխանատվության կենթարկվի: Սակայն դրանից հետո Տրդատ Սարգսյանը նշանակվեց ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար, ապա՝ 2021 թ. ընտրությունների արդյունքում՝ դարձավ ԱԺ պատգամավոր:

Ի դեպ, Տրդատ Սարգսյանն աչքի չի ընկել ելույթներով ու օրենսդրական նախաձեռնություններով: Արփինե Դավոյանը և Ալխաս Ղազարյանը ներկայում սովորում են ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության բաժնի մագիստրատուրայում: Արփինե Դավոյանը կրթությամբ մանկավարժհոգեբան է, իսկ Ալխաս Ղազարյանը 2021 թ.-ից եղել է Մ.Գ. Մանվել յանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող: Ի դեպ, հիշեցնենք, որ Արփինե Դավոյանի անունը շրջանառվեց, օրինակ՝ երբ նա ՔՊ-ի վարչության ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի նախագահն էր, իսկ ընտրությունների արդյունքները միանշանակ չընդունվեցին, մամուլը գրեց տեղի ունեցած կեղծիքների մասին:

Կարեն Սարուխանյանը Շիրակի մարզից է, կրթությամբ կենսաֆիզիկոս է, աշխատել է որպես ուսուցիչ, 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո նշանակվել է Շիրակի մարզպետ, նա ևս իրավաբանության հետ որևէ կապ չունի: Հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը հայտնի է սորոսական ծրագրերին ակտիվ մասնակցությամբ, ինչն արտացոլված է նաև նրա կենսագրության մեջ: Անուշ Քլոյանը «Մարտի 1»-ին զոհված Գոռ Քլոյանի քույրն է: Նա ընտրվել էր Երևանի ավագանու անդամ, բայց նաև ՔՊ համամասնական ցուցակում էր, և պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվանից հետո դարձավ պատգամավոր: Դե, այստեղ ամեն ինչ պարզ է, այդ թվում՝ պատգամավոր դառնալու «շարժառիթները»:

Հավելենք, որ այս քպականների մեծ մասի վերաբերյալ մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե միանգամից ինչպիսի ունեցվածքի ու կարողությունների տեր են դարձել, կարելի է ասել՝ զրոյից, այդ թվում՝ զգալի գումարներ, մեքենաներ, բնակարաններ նորակառույցներում և այլն... Իհարկե, ԱԺ խմբակցություններն են առաջադրում, թե որ պատգամավորը որ հանձնաժողովում ընդգրկվի՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական կրթությունը, փորձառությունը, գիտելիքները, եթե, իհարկե, կան: Ուղղակի հարկ համարեցինք ներկայացնել, թե ովքեր, ինչ կենսագրություն, ինչ ճանապարհ անցած, ինչ «պատմություններով» հայտնի մարդիկ են որոշելու 58 հազար քաղաքացու նախաձեռնության ճակատագիրը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում