Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանՄոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. ԼավրովՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՃամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԱլիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանԵրեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ Փոփոխության շրջագայությունը շարունակվում է ՈՒժեղ Սևանում. Նարեկ ԿարապետյանԹեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՓոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ Սևան Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը
Հասարակություն

«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ մամուլում նորից տեղեկություն էր տարածվել, որ գործարար Նարեկ Նալբանդյանը, որն, ըստ ժամանակացույցի, մինչև 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ՝ «Գոլդեն փելես» հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, չի կատարել այն, սակայն դեկտեմբերի 23-ին պատրաստվում է հյուրանոցի բացմանը։ Քանի որ դեռ սեպտեմբերի սկզբին հրապարակել էինք մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունն այն մասին, որ գումարն ամբողջությամբ վճարված է, ուստի «Փաստը» կապ հաստատեց Նարեկ Նալբանդյանի հետ՝ հասկանալու՝ ի վերջո, ի՞նչ է կատարվում, վճարվե՞լ է պարտքը, թե՞ ոչ:

«Փաստի» հետ զրույցում գործարարը վրդովված պատասխանեց. «Ամոթ է, որ խեղաթյուրում են փաստերը և փորձում մարդու հեղինակության հետ խաղալ։ Վաղուց հայտնի է, որ «Գոլդեն փելեսի» գումարը ես ամբողջությամբ վճարել եմ, այդ ընթացքում հսկայական ներդրումներ եմ արել, հյուրանոցային համալիրը շուտով մեր երկրի այցեքարտերից է դառնալու։ Տասնյակից ավելի գործարաններ եմ կառուցել, բիզնեսներ հիմնել, աշխատատեղեր ստեղծել՝ ամբողջը սեփական քրտինքով, քարը քարին դնելով, ինչը ուրախացնելու փոխարեն որոշ մարդկանց դրդում է անիմաստ ցեխ շպրտել»։ Հարցին` ձեզ անվանում են նորահայտ օլիգարխ, ի՞նչն է պատճառը, որ հյուրանոցի վճարումը որոշեցիք մաս -մաս կատարել, գործարարը պատասխանեց. «Եթե օլիգարխ լինեի կամ իմ դեմ պատվերներ տվողների նման թալանով հարստացած լինեի, գուցե հյուրանոցը փակովի ձեռք բերելու կարիք չլիներ։

Տասնյակ գործարաններ ու բիզնեսներ եմ հիմնել՝ սեփական աշխատանքով, վարկային միջոցներով, այս դեպքում՝ փակովի տարբերակով, կարևորը՝ բոլորը ժամանակի ընթացքում դարձել են կայացած բրենդներ, որակի չափանիշներ։ Որ ալան- թալանով զբաղված լինեի, գուցե ստիպված չէի լինի բիզնեսներ զարգացնելու համար վարկեր վերցնել, բայց սեփական քրտինքով վաստակող մարդկանց համար դա չափազանց օրինաչափ երևույթ է»,-նշեց Նալբանդյանը՝ հավելելով, որ ներկայում ներդրումային փաթեթների քննարկման մեջ են. «Նախատեսում ենք տասնապատիկ ավելին կառուցել, քան մինչ այժմ արել ենք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում