Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Պիկասոն՝ 100 եվրոյով». Հնարավորություն ունենալ գլուխգործոց ծիծաղելի գումարով Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ հորիզոնականում էԽանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և ԳերմանիայիումԻսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքումՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինԴեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»Պատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Դեկտեմբերի 12-ին Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Սոճուտ հանգստի համալիրում մեկնարկել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային գրասենյակի նախաձեռնած երիտասարդական հավաքըԱկսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Գործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան «Հայրենիքի» զարգացման հերթական փուլը. Արթուր Վանեցյան«ՀայաՔվեն» այլևս պարզապես միավորում չէ․ այն վերածվում է նոր քաղաքական ուժի․ Արմեն Մանվելյան ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Վերջին ամսում ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը. Շարմազանով

Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը։

Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և փաստական տվյալներ ներկայացրել 2018 թվականի իրադարձություններից․

«Մարազմ է,երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ։

Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը։

Այս անհեթեթ թեզի տարածողների ճնշող մեծամասնությունը  2018-ի ապրիլին դուրս էր եկել փողոց ու «Սերժ էր մերժում»։

Սրանք ուրախությունից ցնծում էին 2018-ի ապրիլի 23-ին ՝Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն իմանալուն պես եւ քեֆ-տոնակատարության  մեջ էին,երբ Երեւանի փողոցները ողողված էին «Աշոտյան -42,5» եւ «Շարմազանով-42» վերտառությամբ սեւ ժապավեններով։

Ի վերջո մենք որեւէ մեկին չէինք ուղարկել հրապարակներ մեզ մերժելու ու անիծելու։

Սա չի նշանակում,որ 2018-ի իշխանափոխության մեջ ՀՀԿ -ն որեւէ մեղք չունի։

2021-ի ՀՀԿ համագումարում ելույթի ընթացքում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է սխալների,բացթողումների ու մեղքի իր եւ մեր բաժնի մասին։

Բայց առնվազն բարոյական չէ կապիտուլյանտին համարել մեր նախագիծը։

Ինչպես ժամանակին իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը. «Ես նման նախագիծ

չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն,ուր է,թե ես ինձ համար այդպիսի  անհեթեթություն խզբզեի»։

Իսկ հիմա ամեն ինչ հերթով …

2018-ի ապրիլի 9-ին ավարտվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։

2018-ի ապրիլի 9-17-ը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ պետական պաշտոն չէր զբաղեցնում։

2018-ի ապրիլի 17-ին ԱԺ-ն պետք է ընտրեր վարչապետ։

2018-ի ապրիլի 12-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար,ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում ազդարարեց Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու իր մտադրության  մասին։

2018-ի ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ-ն միաձայն հաստատեց Կարապետյանի առաջարկն ու որոշեց հարցը քննարկել  ՀՀԿ Խորրհրդի նիստում։

Հաջորդ օրը,ապրիլի 14-ին ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Կարապետյանը առաջարկեց  ՀՀԿ խորհրդին ապրիլի 17-ի ԱԺ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշեց հաստատել այդ առաջարկը։

Դրանից հետո ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առաջադրեցին ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին։

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ-ն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետ:

Զուգահեռաբար փողոցում տեղի էին ունենում հակաիշխանական բողոքի գործողություններ։

Ապրիլի 21-ից սկսած բողոքի ակցիաները նոր թափ ստացան ու դարձան խիստ բազմամարդ։

Թե Արեւմուտքի  եւ թե ՌԴ պաշտոնյաները հրապարակավ Փաշինյանի գլխավորած բողոքի գործողություններն անվանում էին «ժողովրդավար» ու « Հայաստանի քաղաքացիների օրինական բողոքի գործողություններ»։

Իմ կարծիքով  երեւում էր աշխարհաքաղաքական կենտրոնների օժանդակող «ձեռքը»

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հրապարակային հանդիպումը ,որն  ավարտվեց անարդյունք։

Տեսանելի էր «հեղափոխության առաջնորդի» ամեն գնով իշխանության գալու ու «կարմիր գծեր» հատելու  մոլուցքը։

Նույն օրը ՝ապրիլի 22-ին ,Փաշինյանն ու «Ելք»-ի մի քանի պատգամավորներ ձերբակալվեցին։

Հաջորդ առավոտյան ՝ապրիլի 23-ին Երեւանի փողոցները  հեղեղված  էին բողոքավոր  հազարավոր քաղաքացիներով,որոնք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Հրաժարականի պահանջին միացան  նաեւ ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ զորախմբի զինվորները։

Գունավոր հեղափոխության սցենարը գործի էր դրված։

Իրավիճակը լարվում էր։

Ապրիլի 23-ի կեսօրից հետո բողոքի գործողությունները ողջունեցին ու «շարժմանը» միացան խորհրդարանական մյուս երկու խմբակցությունները։

Հաջորդ օրը՝ապրիլի 24 էր։

Լավ ճանաչելով Սերժ Սարգսյանին ՝կարող

եմ ասել,որ նա չէր կարող թույլ տալ ողջ հայության համար այս համազգային ոգեկոչման օրը  քաղաքացիական բախումներ։

Որպես իրադարձությունների անմիջական մասնակից կարող եմ պնդել,որ վարչապետ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքի գործողություններն ու արյունալի բախման հնարավորությունն ապրիլի 23-ին հասել էին գագաթնակետին։

2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների մասին Սերժ  Սարգսյանը խոսել  է հրապարակային ու նշել,որ ապրիլի 23-ին զրույց է ունեցել 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ ։

Այդ հարցազրուցից ակնհայտ է դառնում,որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր հրաժարական ներկայացնել Կարապետյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու պարագարում։

Այդ պայմաններում էլ  ապրիլի 23-ին վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացնում  է հրաժարականի դիմում։

Հրաժարականի լուրն իմանալուն  պես այսօրվա «ընդդիմադիրների» մեծամասնությունը «չաղ ու բախտավոր» էր ,իսկ մի մասն էլ հրապարակներում մասնակցում էր «շամպայն» փարթիին։

Ձերբակալված պատգամավորներին ապրիլի 23-ին հանդիպում է Կարապետյանը։

Նույն օրը Փաշինյանն ու «Ելք»պատգամավորներն ազատ են արձակվում։

Ապրիլի 24-ի երեկոյան ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները հանդիպում են Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ։

ՀՀԿ նախագահը  մեզ տեղեկացնում է,որ ստեղծված իրավիճակում առաջարկում է  ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին։

Ապրիլի 24-ին ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները պաշտպանում են Սերժ Սարգսյանի այդ առաջարկը։

ՀՀԿ նախագահն այդ հանդիպման ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին՝ հօգուտ Կարապետյանի,իսկ օրեր անց նույն առաջարկն արեց նաեւ հրապարարակային։

Ապրիլի 24-ին ՀՀԿ ԳՄ-ն լիազորում է Կարեն Կարապետյանին իշխանությունների անունից բանակցել Փաշինյանի հետ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։

Բայց բանակցություններ  տեղի չեն ունենում Փաշինյանի նախապայմաններ առաջ քաշելու պատճառով։

Հաջորդ օրը տեղի է ունենում ՀՀԿ խմբակցության հանդիպումը Կարեն Կարապետյանի հետ։

Իմ տպավորությամբ այդ պահին ՀՀԿ թիմը պատրաստ էր Կարապետյանին ընտրել վարչապետ ։

Բայց բողոքի գործողությունները չէին դադարում ու նոր թափ էին ստանում։

Փաշինյանը հայտարարում է՝ «կամ ես կլինեմ վարչապետ,կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա»։

Ապրիլի 27-28-ին տեղի են ունենում ՀՀԿ խմբակցության հանդիպումները Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ,որտեղ պարոն Կարապետյանը հայտարարում է վարչապետի պաշտոնում իր չառաջադրվելու որոշման մասին։

Իմ տպավորությամբ Կարապետյանի չառաջադրվելը պայմանավորված էր քաղաքացիական բախումներից  խուսափելու պատճառով։

Դրանից հետո «Ելք» խմբակցությունը որոշեց մայիսի 1-ին ԱԺ նիստում վարչապետ առաջադրել Նիկոլ Փաշինյանին։

Ապրիլի 30-ին կեսօրից հետո ուղիղ եթերում տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության հանդիպումը վարչապետի թեկնածու Փաշինյանի հետ,որտեղ մեր թիմն ի ցույց դրեց Փաշինյանի դիլետանտիզմն ու «բոբիկ» լինելը։

Ապրիլի 30-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ։

ՀՀԿ նախագահի առաջարկով որոշվեց միաձայն դեմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը։

Մայիսի 1-ին Փաշինյանին վարչապետ չընտրելը հնարավորություն կտար ժամանակ շահել ու մայիսի 8-ի քվեարկության ժամանակ քվեարկել հնարավոր այլընտրանքային թեկնածուի օգտին։

Մայիսի 1-ին ՀՀԿ խմբակցությունն ու Աղվան Վարդանյանը մերժեցին ընտրել Փաշինյանին վարչապետ։

Հայաստանը ողողվեց «3 միլիոնն  ընդդեմ 55 դավաճան պատգամավորների» պաստառներով։

Նույն օրը սկսվեց քարոզչական տեռորը ՀՀԿ պատգամավորների ու Աղվան Վարդանյանի նկատմամբ։

Սկսվեց սեւ ժապավենների  ու ՀՀԿ պատգամավորների «թաղումների» անասնական շքերթ։

Չնայած այդ ճնշմանը,Հանրապետականը մայիսի 1-ին դեմ քվեարկեց Նիկոլին։

Այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն հնարավորություն տվեց մայիսի 8-ին վարչապետի նոր թեկնածու առաջադրելու համար։

Շրջանառվում էին տարբեր անուններ …

Բայց որեէ նոր թեկնածու չառաջադրվեց։

Մայիսի 1-ից հետո Աժ  պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ Փաշինյանը երկրորդ անգամ առաջադրվեց վարչապետի պաշտոնում։

Փաշինյանին առաջադրող պատգամավորները ներկայացնում էին բացի Հանրապետականից ու Աղվան Վարդանյանից  մնացած 3 խմբակցություները։

Իրավիճակը լարվում էր,սահմանից անընդհատ ստացվում էին թշնամու ծանր տեխնիկայի եւ զինվորական մեծաքանակ ուժի կուտակումների մասին տեղեկություններ։

Արդեն գաղտնիք չէ,որ ադրբեջանական հարձակման վտանգը շատ իրական էր։

Այդ պայմաններում ՀՀԿ-ն ուներ երկու ճանապարհ. ապահովել անհրաժեշտ քանակի ձայներ մյուս 3 խմբակցությունների վստահությունն ունեցող վարչապետի թեկնածուին ընտրելու համար եւ 40 օր հետո գնալ արտահերթ ընտրությունների՝ երկրում հաստատելով անիշխանություն ։

ՀՀԿ պատգամավորների ճնշող մեծամասնությունը դեմ էր Փաշինյանի վարչապետ ընտրելու գաղափարին եւ դրա մասին հայտարարում էր հրապարակային։

Միեւնույն ժամանակ կար գիտակցում,որ վարչապետ չընտրելն առնվազն 40 օրով քաոսի էր վեր ածելու Հայաստանը։

Հայաստանում 40 օր անիշխանություն ու բարդակ էր լինելու,իսկ թշնամու հարձակման դեպքում դա կարող էր ողբերգական հետեւանքներ ունենալ երկրի համար։

Ընտրությունը քաոսի եւ պոպուլիստական  իշխանություն ունենալու միջեւ էր։

Այդ պատճառով էլ մայիսի 8-ին ՀՀԿ-ն անհրաժեշտ մի քանի ձայն տվեց վարչապետ ընտրելու համար ՝պետությունը քաոսի չվերածելու ու ադրբեջանական ագրեսիայից խուսափելու համար։

Անիմաստ  է այսօր խոսել ի՞նչ կլիներ,եթե գնայինք 40 օրյա քաոսի ու արտահերթ ընտրությունների։

Եթե-ներով լուրջ դատողություն անելն անշնորհակալ գործ է։

Իսկ հիմա հայտնվել են «ընդդիմադիրներ»,որոնք զառանցում են,թե Սերժ Սարգսյանը իշխանությունը  գցեց Փաշինյանի գրպանը։

Այդ մարազմի հեղինակներին ասեմ, որ եթե Սերժ Սարգսյանը նպատակ ունենար պատասխանատվությունն ուրիշի վրա դներ,ապա 2018-ի ապրիլի 9-ից ՝նախագահի ժամկետն ավարտելուց հետո, չէր առաջադրվի վարչապետի պաշտոնում։

Բայց  դժբախտաբար 2018-ին Հայաստանում առողջ տրամաբանությունն իր տեղը զիջեց պոպուլիզմին։

Ինչպես կասեր մի շատ համեստ,բայց իմաստուն հանրապետական՝«մի ասեք մեր մասին ստեր,թե չէ ձեր մասին կարող եք ճշմարտությունն իմանալ»։

Մի բան ակնհայտ է.նիկոլիզմի  «Կարթագենը» պետք է հեռացվի եւ վերջ։