«Մեր բակ»-ի դերասանները հյուրընկալվել էին Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» ծրագրին
«Մեր բակ»-ի դերասանները հյուրընկալվել էին Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» ծրագրին, որը վարում է Հրանտ Թոխատյանը: Պատրաստել է Ամանորի հատուկ թողարկում՝ նվիրված սիրված ֆիլմի 20 ամյակին։ Տոնական ու հոբելյանական կլինի նաեւ «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդումը, որի Ամանորի թողարկումը կլինի նաեւ «Մեր բակ»-ը ֆիլմի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Հրանտ Թոխատյանի հյուրերը կլինեն մարդիկ, ովքեր կանգնած էին ֆիլմի ստեղծման ակունքներում, ովքեր նորովի ճանաչվեցին եւ սիրվեցին ֆիլմում կերտած կերպարների շնորհիվ: Հատուկ հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել նաեւ ֆիլմի այն դերակատարները, ովքեր ապրում եմ դրսում, քիչ են երեւում եթերում: Նորովի մեկնաբանություններով կներկայացվեն նաեւ «Մեր բակ»-ի երաժշտական համարները: