Օկուպացիոն վարչակարգի դրածո վարչակազմը Մայր բուհում այս դեպքից հետո պետք է ամոթից սատկեր. Դավիթ Սարգսյան
Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իմ ուսանող, ապա դասախոս տարիներին ԵՊՀ ակտիվը` ռեկտորից մինչև ուսանող, Արցախում ծառեր էր տնկում ու համերգներ կազմակերպում ՊԲ զորամասերում:
Այսօր ԵՊՀ վարչակազմը, պարզվում է, ոչ միայն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող հայտարարություն է քննարկում, ոչ միայն այլախոհ դասախոսներին է ազատում, ոչ միայն համալսարանականի վրա կարմիրբերետավոր է բերում բուհի կենտրոնական մասնաշենք ու ձերբակալում նրան, այլև ուսանողության միջազգային օրը «նշանավորում» է պայթյունով, զոհով ու վիրավորներով:
Օկուպացիոն վարչակարգի դրածո վարչակազմը Մայր բուհում այս դեպքից հետո պետք է ամոթից սատկեր...