Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանԻսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում
Հասարակություն

Հայաստանը ՄԻՊ ունի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Արման Թաթոյանից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանալու, ներողություն՝ չի ցանկանալու պետական համակարգում կարևոր դերակատարում ունեցող Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի՝ գոնե համարժեքությանը մոտ թեկնածու գտնել, ակնհայտ էր դեռ այն ժամանակ, երբ քպականները նախկին ՄԻՊ-ի «քարկոծմանն» էին լծված: Հասկանալի էր, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ մի ցանկություն չուներ ՄԻ պաշտպանի պաշտոնում տեսնել քիչ թե շատ ինքնուրույն որևէ գործչի: Նրան այդ պաշտոնում հլու-հնազանդ հպատա՛կ էր պետք, պետք էր ու պետք է ոչ թե ՄԻ պաշտպան, այլ, ինչպես ժամանակին առիթ ունեցել ենք նշելու, ՔՊԻ պաշտպան, մեկը, որ կհամաձայնի դառնալ իշխանության բոլոր այլանդակությունները արդարացնող քպական հավել յալ ֆունկցիոներ: Այդպես էլ եղավ:

Հետո Փաշինյանը որոշեց, որ այդ նշանակված կադրն ավելի լավ հետախույզ կլինի, այն էլ՝ արտաքին հետախուզության գծով, ու մի նոր միպացու գտան յուրայինների շարքերից: Վերցրեցին ու յուրային գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին կարգեցին ՄԻ պաշտպանի պաշտոնում: Ոչ մի ուշադրություն չդարձրեցին այն իրողությանը, որ տվյալ անձնավորությունը, այսպես ասենք, գլխավոր դատախազի հետ ընկերուհիական հարաբերություններ ունի, նրա անմիջական ենթական է ու այդ պաշտոնից է «գնում» ՄԻ պաշտպան: Որքան յուրային, այնքան՝ լավ: Սա է փաշինյանական նշանակումների միակ «տրամաբանությունը», որը բռնատիրական ռեժիմներին բնորոշ հատկանիշ է: Անահիտ Մանասյանը, կարելի է ասել, միանգամայն արդարացնում է...

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի բոլոր ակնկալիքները: Այն է՝ սուսուփուս «զբաղվել» այն «գործով», ինչի համար ընտրվել-նշանակվել է, ձայն չհանել, իսկ արդյունքում՝ դիմազրկել ու հեղինակազրկել ՄԻ պաշտպանի ինստիտուտը: Այդ բոլոր ուղղություններով փաշինյանական ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը գործնականում «հաջողություններ» գրանցում է, ձգտում է առանձնապես «չերևալ»: Ավելին, քպականներն իրենք տարրական հարգանք չեն ցուցաբերում ՄԻ պաշտպանի ինստիտուտի հանդեպ: Ամենից ցայտունն այն դեպքն էր, երբ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ քպական Պապոյանը կատաղի հռետորաբանությամբ ու տոնայնությամբ, ՄԻ պաշտպանի անմիջական ներկայությամբ վերբալ հարձակման դիմեց ընդդիմադիր պատգամավորուհու դեմ, որի հարցն, ի դեպ, Պապոյանին ընդհանրապես ուղղված չէր: Ու ՄԻՊ-ը չսաստեց յուրային քպական պատգամավորին՝ հավել յալ ապացուցելով վերը նշվածը:

Այդքանից հետո թեպետ ամենևին զարմանալի չէ, բայց արժե արձանագրել, որ ՄԻՊ-ի ձայնը «նոր տարվա լիմոնադի» կարգավիճակում է, տվյալ դեպքում՝ չի լսվում: Եվ չի լսվում մի իրավիճակում, երբ ֆեյսբուքյան գրառումների, արտահայտությունների հիման վրա Նիկոլ Փաշինյանը, նրա գլխավոր դատախազը գործակարության «արտել» են բացել ու «կարել» է, որ «կարում» են, հասկանալի է՝ միմիայն ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց և գործիչների դեմ: Բանտերը լցված են քաղաքական բանտարկյալներով, իսկ ՄԻՊ-ը այնպես է իրեն պահում, կարծես «Հանրայինի» եթերում է ապրում, այլ ոչ թե իրական Հայաստանում: Այսքանից հետո միգուցե կարելի էր հարց տալ. Հայաստանն, ի վերջո, ՄԻՊ ունի՞, թե՞ ոչ: Բայց, որքան էլ ցավալի է, այդ հարցն էլ է արդեն ավելորդ դառնում կամ առնվազն սոսկ հռետորական:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում