Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել 2020 թվականի 44-օրյա պատերազմին զոհ գնացած, նահատակված մեր բոլոր քույրերի և եղբայրների հիշատակը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի արդյունքում ավարտվեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԼՂ սահմանագծի ողջ երկայնքով, հետագայում նաև ՀՀ սահմանամերձ գոտիներում մեկնարկած Ադրբեջանի ռազմական գործողությունները: