Պարզվել է՝ Վայոց Ձորի մարզում հարևանի ուլիկներին հրացանով սպանողը, ում գյուղում ճանաչում են «Ուլի կաթ» մականվամբ, «գաի» աշխատակից է
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հետաքննություն է սկսվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան, Զառիթափ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Համլետ Սիրեկանյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ օգոստոսի 1-ին նա իր մոտ եղած MR-155 տիպի 12 տրամաչափի մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել և սպանել է իր հարևանի՝ Զառիթափ գյուղի բնակիչ, 55-ամյա Սոս Ասլանյանի ուլիկներին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում