Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ» Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ Գևորգյան«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ» Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ» Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. ԼուկաշենկոՈւժեղ Մարտունի. լուսանկարներԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԳտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանՄոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. ԼավրովՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՃամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԱլիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանԵրեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Հայաստանը գերազանցում է իր հարևաններին արտագաղթի տեմպերով

Հայաստանը գերազանցում է իր հարևաններին Գրին քարտի համար դիմողների թվով։ Գրին քարտը, կամ ժամանակավոր բնակության քարտը հնարավորություն է տալիս ապրել և աշխատել Միացյալ Նահանգներում։

1990 թվականին ԱՄՆ-ում ընդունվել է ներգաղթի մասին օրենք, որով սահմանվել է բազմազանության վիզաների խաղարկային ծրագիրը և դրանով 1995 թվականից սկսած ամեն տարի խաղաղարկվում է 55 հազար ներգաղթային վիզա։ Գրին քարտը միշտ էլ բաղձալի է եղել Հայաստանի բնակչության մի զգալի շերտի համար, սակայն, հատկապես վերջին տարիներին, ընդ որում 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Հայատանն արդեն սկսել է անգամներով գերազանցել իր հարևաններին։

«ԻՆֆոկոմը» վերլուծել է վերջին տարիներին Հայաստանից Գրին քարտի խաղարկությանը դիմողների թիվը՝ համեմատելով այն տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Այսպես, ամենաբարձր թվաքանակը եղել է 2018 թվականին «հեղափոխական» տարում, երբ Հայաստանի բնակչության գրեթե 9 %-ը՝ 267 հազար մարդ, դիմել է Գրին քարտի համար։

2019 թվականին Հայաստանից դիմել է 249 հազար, 2020-ին՝ 191 հազար, 2021-ին՝ 160 հազար մարդ։

Վրաստանում ամենաշատը դիմել են 2020-ին՝ 140 հազար, իսկ Ադրբեջանից 2019-ին՝ 190 հազար մարդ։

Խնդիրն ավելի ցցուն է դառնում, երբ փորձում են վերլուծել տոկոսային հարաբերակցությամբ, այսպես, վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում բնակչության 6-9 %-ն է դիմել Գրին քարտի համար, այն դեպքում, երբ Վրաստանի դեպքում այդ թիվը տատանվել է 2-3 %-ի միջակայքում, Ադրբեջանի պարագայում ցուցանիշն ավելի ցածր է՝ 1-1,5 %, ինչը վկայում է, որ Հայաստանից արտագաղթը գնալով սաստկանում է և անսանձելի տեմպեր ստանում։

Ի դեպ, մասնագետները հատուկ նշում են, որ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո Գրին քարտի համար դիմողների մեջ մեծ թիվ են կազմում մանկահասակ տղա երեխաներ ունեցողները, որոնք ցանկանում են Հայաստանից փախցնել իրենց որդիներին, սա ևս մեկ ազգային ողբերգություն է, որի դեմն առնել է հարկավոր, ինչն, իհարկե, փաշինյանական վարչախումբն անել չի կարող։

Հայաստանից արտագաղթը կանգնեցնելու միակ և առաջին գլխավոր պայմանը փաշինյանական վարչախմբից ազատագրվելն է։ 

Սաթենիկ Պապինյան