Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին» Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանըՇուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն ՄնացականյանՆոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում Քաղաքացին հունվարին աշխատանքից ազատվում է, բայց պարտավոր է 10,800 դրամները յուրաքանչյուր ամիս վճարել․ սա աննորմալություն է ուղղակի․ Նաիրի Սարգսյան«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ) ՔՊ-ականները խուճապի մեջ են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի պատճառով․ Անդրանիկ ԳևորգյանԻնչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՓաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն էԱշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք ՉալաբյանԱրցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա ՂուկասյանԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա ՍողոմոնյանՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել 0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն ՄանվելյանՆոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են խաղաղության օրակարգին․ Արեգ ՍավգուլյանԿորուստները ժամանակավոր են, պետք է համախմբվենք․ Գագիկ ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Ուժեղ Հայաստան լինելու է Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվել Քրեական գործեր Եկեղեցու դեմ և քաղբանտարկյալներ. ինչ է կատարվում Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Էդմոն Մարուքյան Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը «Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության» կոմիտեի կոնֆերանսը՝ Բրատիսլավայում (տեսանյութ) Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու. Հրայր ԿամենդատյանՆողկանք ապրեցի՝ իմանալով, որ Սուրեն Պապիկյան անունը կրող անձի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր ծառայությունը. Մ. ՍողոմոնյանՈմանք հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր շարունակում են պայքարել․ Ավետիք ՉալաբյանԻնչքան էլ Ալիևն ու Էրդողանը ընտրակաշառք տան, մեր ժողովուրդը այդ խայծը չի ուտելու. Ավետիք Չալաբյան Նոր արևային վահանակը միաժամանակ արտադրում և կուտակում է էներգիաԻշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Դատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ» Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահ
Քաղաքականություն

Արցախի պետական ինստիտուտները պետք է պահպանել

Տարբեր քաղաքական և փորձագիտական շրջանակներում վերջերս թրենդային թեմաներից մեկը դարձել է Արցախի վտարանդի կառավարության, կամ, ինչպես ավելի մեղմ են փորձում ձևակերպել՝ Արցախի պետական ինտիտուտների պահպանմանն ուղղված քննարկումները։ Այդ կապակցությամբ տարատեսակ քննարկումներ, հանդիպումներ են կայանում, ընդհուպ՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ։

Արցախի իշխանությունները, նաև հայաստանյան մի շարք քաղաքական շրջանակներ բոլոր ջանքերը գործադրում են Արցախի պետական ինստիտուտները պահպանելու ուղղությամբ, ինչը, իհարկե, բավական կարևոր առաքելություն է։ Մինչդեռ այդ ինստիտուտների պահպանման լավագույն եղանակը դրանք աշխատեցնելն է առնվազն մինչև դեկտեմբերի վերջ, թեպետ ցանկալի կլինի, որ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկվի պաշտոնապես, ինչից հետո այլևս պետական ինստիտուտների պահպանումը իրավական առումով խնդրահարույց չի կարող դիտարկվել։

Առաջին և ամենակարևոր գործն այդ ուղղությամբ Արցախի Ազգային ժողովի նիստ գումարելն է, որը, բնականաբար, կարող է բազմաթիվ հարցեր քննարկել: Մեր աղբյուրներով, մոտակա ժամանակաշրջանում նախատեսվում է նման նիստ, ենթադրաբար քաղաքական հայտարարություն կընդունվի Արցախի ինքնիշխանության վերաբերյալ, բայց խորհրդարանը նաև առօրյա խնդիրներով էլ կարող է զբաղվել։

Առաջին հերթին քննարկման հարց պիտի կդառնա արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու հարցը։ Այս հարցի շուրջ լուրջ խմորումներ, տարաձայնություններ կան դրա թե՛ պլյուսների, և թե՛ մինուսների շուրջ։ Արցախցիները մտավախություն ունեն, որ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ իրենց իրավունքները նսեմացնելու համար, փորձում է զրկել ՀՀ քաղաքացի լինելու իրավունքից՝ փախստականի կարգավիճակ տրամադրելով։

Մյուս կողմից, արցախցիներին գայթակղում են փախստականի՝ ոչ մի արտոնություն չունեցող կարգավիճակով, թե դրանով կկարողանան հեշտ արտագաղթել արևմտյան զարգացած երկրներ։ Պարզ է, որ Արցախի խորհրդարանը այդ հարցը քննարկման առարկա դարձնելով՝ քաղաքական նոր օրակարգ է ձևավորում, գործնականում ցույց տալիս, որ արցախյան ինստիտուտները գոյություն ունեն։ 

Աննա Սիմոնյան