Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է Հռոմի ստատուտը շրջանցելու ուղիներ. ՌԴ ԱԳՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան Երևանին ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը շրջանցելու առաջարկ էր անում մինչև Հայաստանի կողմից այն վավերացնելը։ Այս մասին «Ленты.ру»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Պարբերականի հարցումը վերաբերել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հայտարարությանը, որտեղ, նրա խոսքով, Հռոմի կանոնադրության վավերացումից մի քանի ամիս առաջ Երևանը Մոսկվային առաջարկել է ստորագրել համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս շրջանցել կանոնադրության պահանջները, սակայն, իբր, այդպես էլ պատասխան չի ստացել:
«Դա չի համապատասխանում իրականությանը։ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։ Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ առանց Հռոմի կանոնադրության վավերացման։ Նման փորձ կա։ Ցավոք, մեր փոխզիջումային հանգուցալուծումներն անտեսվեցին», — հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
ՌԴ ԱԳՆ-ում նաև նշել են, որ Երևանը Հռոմի ստատուտը վավերացնելու մասին որոշում է կայացրել «զուտ քաղաքական դրդապատճառներով»: