ՖՈՏՈ. Ուղղաթիռի տարածք, 19-րդ դարի առանձնատուն, անընդհատ աճող դրամական միջոցներ. Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի ունեցվածքների տարբերությունը
ArmLur.am-ը ներկայացնում է ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի կարողությունները:
Սկսենք ՌԴ նախագահից. 2016 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեկան եկամուտը կազմում է 8 մլն 858 հազար 432 ռուբլի: Նրա հայտարարագիրն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ ՌԴ նախագահն ունի շարժական և անշարժ գույք:
Սկսենք շարժականից. նրան են պատկանում հետևյալ ավտոմեքենաները. «Գազ Մ-21», «Գազ Մ-21-Р», «Նիվա»: Բացի դրանից նա ունի նաև «Սկիֆ», որը ժառանգություն է ստացել հորից: Շարժական գույքի արժեքը գնահատելը դժվար է, քանի որ գները տատանվում են:
Այժմ անցնենք անշարժ գույքին. Պուտինն ունի 77 քառ. մետր տարածքով բնակարան (500 հազար դոլար արժողությամբ), 18 քառ. մետր տարածքով ավտոտնակ, հողամաս՝ 1500 քառ. մետր տարածքով:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում