ԶՊՄԿ-ն օգնում է պատիժ կրող անձանց վերասոցիալականացմանը
Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2023-2026 թթ․ ռազմավարությունում» նախատեսված է պատժիչ քաղաքականությունից անցնել վերասոցիալականացման քաղաքականության։ Դրան նպաստում են նաեւ բանտերում կազմակերպվող կրթա-մշակութային ձեռնարկները, որոնցից մեկն էլ կինոցուցադրությունն է։
«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն ՝ «ԷԼ-ՄԱՐ նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային ՀԿ-ի հետ Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներից 9-ում կազմակերպել է կինոդիտում, որից հետո պատիժ կրող անձինք հանդիպում-քննարկումներ են ունենում ֆիլմի ստեղծագործական կազմի հետ։
Առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող ծրագրին աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամը։
«Դիմեցինք՝ չմերժեցին, ինչի համար հատկապես շնորհակալ ենք հիմնադրամի տնօրեն, կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին։ Մասնավոր ոլորտին նույնպես պետք է ներգրավել նման միջոցառումներին, որպեսզի հետագայում՝ պատժի կրումից հետո՝ դատապարտվածները կարողանան տեղավորվել աշխատանքի։ Նրանց մերժում են դատապարտված լինելու հանգամանքով»,-«Արյան կանչը» ֆիլմի դիտումից հետո կազմակերպված քննարկմանն ասել է «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի նախագահ Իրինա Մանուկյանը։
ԶՊՄԿ-ի լրատվական բաժնի պետ Արայիկ Մարգարյանը էլ կարծիք է հայտնել, որ սկսված համագործակցությունը շարունակական կլինի։