Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Դդմաշեն գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիերը
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Դդմաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են դիեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը կից օժանդակ շինության սենյակում հայտնաբերել են 79-ամյա Երվանդ Խաչատրյանի և 81-ամյա Շուշանիկ Խաչատրյանի դիերը։
Շարունակությունը` այստեղ