Գևս այդպես էլ չեկավ արձակուրդ, նա վերադարձավ Երեւան, բայց ոչ թէ տուն՝ այլ Եռաբլուր (լուսանկարներ)
Armday.am-ը գրում է.
Մեկ տարի առաջ, 2016 թվականի օգոսոստոսի 3-ին ԼՂՀ-ում զոհվեց զինծառայող Գեւորգ Հարությունյանը՝ փրկելով ընկերներից մեկի կյանքը: Մեկ տարի առաջ Գեւորգը զոհվեց ականի պայթյունից: Ընտանիքի միակ զավակն էր Գեւորգը: Մայրը՝ Անահիտ Վանյանը պատմում է, որ որդին սովորել է Երևանի №127 դպրոցում, 2013թվ. ավարտել է, խոհարարություն է սովորել և մինչ զորակոչվելը աշխատել՝ որպես խոհարար:
«Բարի, ժպտերես, կյանքով լեցուն, մարդ, ում հարգում ու սիրում էին ցանկացած միջավայրում»,- ասում է տիկին Անահիտը:


Անահիտ Վանյանը, ինչպես խոստացել էր, Գեւորգի անավարտ գործերն է շարունակում եւ ավարտին հասցնում: Դեռ ծառայության տարիներին Գեւորգ Հարությունյանը խոստացել էր, որ տունը վերանորոգելու է: Մայրն ասում է` որդու երազանքը ինքն է կատարել: Վերանորոգված տանն ապրելու է դարձյալ Գեւորգ Հարությունյանի հետ: Մեկ տարի առանց Գեւորգի եւ դարձյալ փոքրիկ Գեւորգին գիրկն առած: Անահիտ Վանյանի խոսքով նորածին Գեւորգը դիմագծերով ավագ եղբորը նման է: Փոքրիկ Գեւորգը մեծանում է աչքերի առաջ ունենալով հերոս եղբոր լուսանկարները:
Հարությունյանների ընտանիքում Գեւորգը միշտ լինելու է: Նրան բացակա երբեք չեն դնելու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում