Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում
Հասարակություն

Նոր սպանդ. զենքով հարց լուծելը դառնում է միջոց

Օգոստոսի 1-ի լրահոսը սկսվեց բավականին ողբերգական իրադարձության մասին լուրերով: Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղի սգո սրահներից մեկի տարածք էր ներխուժել զինված անձ և կրակ բացել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Այժմ դեպքի վայրում աշխատում են իրավապահ տարբեր մարմիններ, փորձ է արվում գտնել զինված անձին և պարզել դեպքի մանրամասները: Առավել մանրամասն ՝ այստեղ:

Դեռևս երեկ հայտնի դարձավ, որ ողբերգական դեպք էր եղել Սևանում, երբ տղան զենքով սպանել ու վրեժ էր լուծել հորը ծեծելով սպանող երիտասարդներից մեկին: Հիմա էլ նման ողբերգական դեպք: Ասում են, թե տեղի ունեցածի պատճառը կենցաղային է՝ կապված ինչ-որ պարտքերի հետ: Դեպքի մանրամասները դեռ կպարզվեն:

Հետաքրքրական է մեկ այլ բան, որ զենքով հարց լուծելը դառնում է արդեն հաճախակի հանդիպող և լեգիտիմ երևույթ հասարակության շրջանում, անկախ այն հանգամանքից, թե հիմքում կենցաղային, քաղաքական, թե անձնական խնդիրներ են: Անցյալ տարի տեղի ունեցած հուլիսյան դեպքերից հետո, Սասնա ծռերի հակառակորդները, մասնավորապես իշխանությունը ՝հղում անելով ծռերի աջակիցների քանակին, նշում էին, որ զենքով հարցեր լուծելու պրակտիկան այդքան է չի ողջունվում հասարակության կողմից: Իսկապես, այդ օրերին, չնայած բազմամարդ ակցիաներին, հաց բերողից բացի ոչ-ոք այդպես էլ ծռերին չմիացավ:

Սասնա ծռերի գործողությունը, դրան նախորդած ՝ Նորքի զինված խմբի բացահայտումը և դրան հաջորդած ՝ Սամվել Բաբայանի Իգլայի գործը, այս բոլոր երեք գործերի հանրային հնչեղություն ունեցող դատավարությունները, սակայն, փաստացի հասել են մեկ նպատակի ՝ Հայաստանում այլևս զենքով հարց լուծելը դարձել է լեգիտիմ: Իսկ սա տեղի է ունեցել երկու պատճառով: Փաստացի Հայաստանում արդարադատության համակարգը չունի բավարար վստահություն հանրության կողմից և մարդիկ նախընտրում են հարցերը լուծել ավանդական մեթոդներով ՝ արյան վրեժ, վենդետա, հաշվեհարդար և այլն:

Սրան զուգահեռ փոփոխվում է նաև հասարակության արժեհամակարգը և նույն ավանդական ինստիտուտներից շատերը այլևս չեն կարողանում արդարեցնել իրենց և պահպանել հասարակական համակեցության որոշակի խաղի կանոններ: Ընդհանրական ասած ՝ խնդիր կա թե գրված կանոնների, թե չգրված կանոնների հետ: Սոցիալական համընդհանուր ապատիան և տնտեսական վիճակն էլ այս ամենի համար հանդիսանում են կատալիզատորներ և մենք գնալով ավելի շատ ենք ականատես լինելու ինքնադատաստանի դեպքերի:

Արտակ Ասլանյան, Lraber.info