Ադրբեջանում կինը դանակահարել է ամուսնուն, որը դեմ է եղել երգչուհի դառնալու իր մտադրությանը
Ադրբեջանում կինը դանակով երկու անգամ հարվածել է ամուսնուն, որը դեմ է եղել կնոջ երգելու ցանկությանը։ Report-ը հաղորդում է, որ դրամատիկ միջադեպը տեղի է ունեցել Խըրդալանում։
Տղամարդու ցուցմունքի համաձայն՝ վեճի պատճառը կնոջ՝ երգչուհի դառնալու ցանկությունն էր։ Ս.Իսմայլովը դեմ է եղել կնոջ որոշմանը։ Արդյունքում նրանց միջեւ վեճ է ծագել, որի ընթացքում կինը դանակահարել է Իսմայլովին։
Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել։ Գործի առթիվ քրեական հետաքննություն է սկսվել։