Պուտինը խոսել է Արցախում տիրող իրավիճակի մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը սերտ կապի մեջ է Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի հետ և հույս է հայտնել, որ իրավիճակը կտեղափոխվի դեպի դեէսկալացիա և խնդրի խաղաղ լուծում կլինի։ .
«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ կարգավորման փու»,- ասել է նա:
Պուտինը հավելել է, որ ռուս խաղաղապահների հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ ավելի քան հազար երեխա։