Ոստիկանությունն ուժ կիրառեց, Թևանյանի դեմքից արյուն էր հոսում (տեսանյութ)
Հանրապետության հրապարակում, որտեղ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և աջակցություն հայտնելու հարձակման ենթարկված Արցախին, ոստիկանությունն ուժ կիրառեց, երբ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ներկայացնում էր այս նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը։
Ոստիկանության սադրիչ գործողություններից և հարվածներից տուժեց նաև Անդրանիկ Թևանյանը, նրա դեմքից արյուն էր հոսում։
Դաշինքի առաջնորդը հանդարտության կոչեր էր հնչեցնում։ Ավելի ուշ, խաղաղ հանրահավաքը շարունակվեց բնականոն հունով՝ արդեն բարձրախոսով հնչեցնելով քաղաքացիների պահանջները։