Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի սգո սրահում կրակոցներ արձակած ու փախուստի դիմած կասկածյալը որոնվում է. մահացել էր 4 և վիրավորվել 6 քաղաքացի (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում մի խումբ անձանց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում, որի նախաքննությունը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ հանձնարարվել է ՀՔԿ հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչության փորձառու քննիչներին, ինչպես նաև ոստիկանությունը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում է Արմավիրի մարզի բնակիչ, 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանին:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 1-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, մտել էր Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սգո հանդիսությունների սրահ և կրակոցներ արձակել այնտեղ գտնվող քաղաքացիների ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում