Արտառոց դեպք՝ Հայաստանում. մանկապարտեզի տնօրենը հարվածել է երեխային (տեսանյութ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երեւում է, որ մանկապարտեզներից մեկում աշխատակիցներից մեկը հարվածում է երեխային, ապա գոռում նրա վրա, գրում է «Հրապարակ»–ը։
«Ըստ տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել «Ալլադին կիդս քլաբ» մսուր-մանկապարտեզում, երեխային հարվածողն էլ կենտրոնի տնօրենն է Աննա Հարությունյանը։
Նշենք, որ մանկապարտեզը մասնավոր է, յուրաքանչյուր երեխայի համար վարձը 90 հազար դրամ է։
Մենք փորձեցինք կապ հաստատել մանկապարտեզի տնօրենի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին նա չպատասխանեց։
Գլխավոր դատախազությունից տեսանյութի վերաբերյալ մեզ փոխանցեցին, որ դատախազությունն ուսումնասիրում է սոցիալական ցանցերում առկա հրապարակումները, մանրամասները կփոխանցեն ավելի ուշ»,– գրում է կայքը։