Մահացել է կոլումբիացի հայտնի քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն

91 տարեկանում կյանքից հեռացել է կոլումբացի արվեստագետ Ֆերնանդո Բոտերոն։
Բոտերոն 20-րդ դարի ականավոր արվեստագետներից էր՝ հայտնի չափազանցված պատկերման իր ինքնատիպ ոճով։

Նրա երեք հայտնի քանդակ` «Կատուն», «Հռոմեացի զինվորը» և «Ծխող կինը», ցուցադրված են Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

