Կրակոցներ Արագածոտնի մարզում. Շամիրամ գյուղի հանդիսությունների սրահում հնչել են կրակոցներ, կան զոհեր և վիրավորներ
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, մտել է Շամիրամ գյուղում գտնվող հանդիսությունների սրահ և կրակոցներ արձակել այնտեղ գտնվող քաղաքացիների ուղղությամբ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կա 5 զոհ, 10-ից ավելի վիրավորներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում