Որևէ մեկին կյանքից զրկելը արդարացում չունի. Մարզպետի խորհրդականի սպանության հետքերով (տեսանյութ)
«Աֆեկտն ունենում է ամենատարբեր ձևերը և հաշվի առնելով այն գործողությունները, որոնք կատարվել են արարքից հետո, ապա ես կբացառեի աֆեկտի գոյությունը տվյալ դեպքում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը՝ խոսելով Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մասին, որի մեջ ըստ նախնական տեղեկատվության՝ մեղադրվում է նրա կինը։
«Երբևէ արդարացում չունի որևէ մեկի կողմից դիմացինին կյանքից զրկելը՝ բացառությամբ այն դեպքերի, որը նախատեսված է նույնիսկ Քրեական օրենսգրքով՝ անհրաժեշտ պաշտպանության դեպքում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: