Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված բարեգործական համերգի հասույթը տրամադրվելու է 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում ծնված նորածիններին
Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 3-ին տեղի կունենա վոկալ-դաշնամուրային դասական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։
«Ադամ Բարրո և ընկերներ» խորագիրը կրող բարեգործական համերգ-երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը Արշակ Բանուչյանի և «Ձոն Հայրենիքիս» ստեծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։
Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին: