Մարզպետի սպանված խորհրդականի կինը ցուցմունք է տվել.ինչ է պատմել նա
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. սպանություն կատարելու մեջ կասկածվում են Սիմոնյանի կինն ու որդին: yerkirmedia.am-ի տեղեկություններով, կինն արդեն ցուցմունք է տվել, որ ինքն է կացնահարել ամուսնուն՝ կենցաղային հողի վրա ծագած վեճի պատճառով: Նշվում է նաեւ, որ վեճերը պարբերական բնույթ են կրել:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով 2 անձ է ձերբակալվել: