ՖՈՏՈ. Ինչ է խոսել պայմանագրային զինծառայողը եղբոր հետ մահից առաջ. տեղի ունեցածն առեղծված է դարձել
Armlur.am-ը գրում է.
Լոռու մարզի Քարկոփ գյուղում այսօր հողին հանձնեցին հուլիսի 28-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանագոտում գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով հայտնաբերված պայմանագրային զինծառայող 1984թ-ին ծնված Արկադի Լևոնի Ղամբարյանի դին:

32-ամյա Արկադի Ղամբարյանն ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա՝ 12 տարեկան որդի ու 6 և 4 տարեկան աղջիկներ: Պայմանագրային ծառայության էր անցել վերջերս: Լրագրողների հետ զրույցում հարազատները պատմել են, որ Արկադին անցել էր պայմանագրային ծառայության, որպեսզի կարողանար հոգալ ոչ միայն ընտանիքի ֆինանսական խնդիրները, այլև դստեր բուժման հարցերը, ով դժբախտ պատահարի արդյունքում դարձել է հաշմանդամ:
Առողջական խնդիրներ ունի նաև Արկադիի կինը: Արկադին փաստացի ընտանիքի միակ կերակրողն էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: