Խաղաղ օվկիանոսում շնաձկները հարձակվել են նավի վրա․ արշավախմբի անձնակազմում եղել են ռուսներ (տեսանյութ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շնաձկները հարձակվել են Խաղաղ օվկիանոսում ռուսների հետ շուրջերկրյա արշավախմբի կատամարանի վրա․ հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Բարեբախտաբար, ռուսական անձնակազմը՝ Եվգենի Կովալևսկուց, Ստանիսլավ Բերյոզկինից և ֆրանսիացի Վինսենթ Թոմասից բաղկացած, փրկվել է, հայտնում է Ռուսական աշխարհագրական ընկերության Տոմսկի մասնաճյուղի մամուլի ծառայությունը։ Բայց կատամարան, ավաղ, ոչ
Նշվում է, որ շնաձկները երկու անգամ հարձակվել են անձնակազմի վրա։ Առաջին անգամ գիշատիչները հարձակվել են կատամարանի վրա սեպտեմբերի 4-ին։ Նրանք կծել են նավի ձախ մասը։ Արշավախմբի անդամները, չնայած նավի վթարային վիճակին, դիմացան մոտ մեկ օր և կարողացան անցնել հարյուր մղոն։ Հաջորդ օրը շնաձկները կծել են աջ հատվածը, որից հետո նավը սկսել է խորտակվել։ Ճանապարհորդները կապվել են առափնյա պահպանության ծառայության հետ և 45 րոպե անց փրկվել։