Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Տիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինՆյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Երկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումՎայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարըՃիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՍպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին
Քաղաքականություն

Արա Աբրահամյանի ղեկավարած «Ռուսաստանի հայերի միությանը» կից «Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիան» սատարում է Անդրանիկ Թևանյանի գլխավորած՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքին․ հայտարարություն

Ռուսաստանի հայերի միությանը կից «Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիայի» հայտարարությունը:

Մենք՝ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիայի ընդլայնված նիստի մասնակիցներս, մեր անհամաձայնությունն ենք արտահայտում Հայաստանի իշխանությունների վարած գծի վերաբերյալ, որը, հասարակության մեջ բաժանարար գծեր ներդնելով, արժեզրկելով մտավորականությանը, եկեղեցին, մեր ավանդույթներն ու արժեհամակարգը, տանում է մեր ինքնության և պետականության կորստին:

Համարում ենք, որ հակառուսական արտահայտությունները և գնահատականները, որոնք տեղ են գտել ՀՀ վարչապետի՝ իտալական La Repubblica պարբերականին վերջերս տրված հարցազրույցում, վնաս են հասցնում ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, որոնք ձևավորվել և պահպանվել են դարերի ընթացքում, այլև խարխլում են տարածաշրջանային անվտանգության հիմքերը՝ վտանգելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների կյանքն ու բարեկեցությունը:

Այսպես կոչված՝ «խաղաղության օրակարգը», որով քողարկվում է Փաշինյանի կառավարությունը, և հանուն որի փաստացի զոհաբերվում են մեր 120 000 հայրենակիցները, արդեն բերել է Արցախի հումանիտար ճգնաժամի՝ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում անդրկուլիսյան ճանաչման արդյունքում: Դա բերելու է հայերիս համար ցավալի ու ստորացուցիչ նոր զիջումների: Դրա վառ արտահայտությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ պարբերական ոտնձգությունների անպատժելիությունն է, հայ զինվորականների զոհվելը և այլն:

Արցախը բոլոր հայերի հայրենիքն է՝ որտեղ էլ որ նրանք բնակվեն: Արցախի ճակատագիրը որոշելիս՝ իշխանությունը պարտավոր է հավատարիմ մնալ ՀՀ Անկախության հռչակագրին և ՀՀ Սահմանադրությանը, որոնք արտացոլում են 10 միլիոնանոց հայ ժողովրդի կարծիքն ու միասնական կամքը: Դրա փոխարեն, Հայաստանի այսօրվա ղեկավարներից մեկը սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրվա առիթով իր ելույթում, նույնիսկ չհիշատակեց Արցախի կարգավիճակի, նրա ժողովրդի ինքնորոշման կամ հանուն փրկության անջատման իրավունքի մասին:

Ընտրություններում ստացած ոչ մի քվե, որին հղում են անում գործող իշխանությունները, նրանց իրավունք չի տալիս Հայաստանի և Արցախի համար ճակատագրական հարցերի վերաբերյալ անդրկուլիսային բանակցություններ վարել: Առավել ևս, որ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ընտրությունների ժամանակ գտնվում են այլ երկրներում, աշխատում և այնտեղից ամենայն օժանդակություն են ցուցաբերում իրենց ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, օբյեկտիվորեն հնարավորություն չունեն քվեարկության օրը գալ Հայաստան, զրկված են կամարտահայտության իրենց իրավունքից և հայտնվել են ձայնի իրավունքի փաստացի սահմանափակման մեջ (ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 56 հոդվածի):

Հայրենիքից հեռու գտնվելով՝ մենք ապրում և շնչում ենք Հայաստանի հոգսերով ու ձգտումներով, ուշադիր հետևում ենք այնտեղ կատարվող իրադարձություններին, մասնավորապես՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավին, թեկնածուներին, նրանց մոտեցումներին և ծրագրերին, պոտենցիալ հնարավորություններին:

Կոչով դիմում ենք մեր հայրենակիցներին, ծանոթներին և բարեկամներին, ովքեր ապրում են Երևանում՝ ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրությունների քվեարկությանը և իրենց ձայնը տալ «Մայր Հայաստան» դաշինքին, որը ղեկավարում է Անդրանիկ Թևանյանը, մարդ, ով սիրում է իր հայրենիքը և նրա մայրաքաղաքը՝ Երևանը:

Մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին՝ կոչ անելով Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել և վերադարձնել համապետական ընտրությունների քվեարկության ժամանակ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների կամարտահայտության իրավունքը: Ընտրությունները՝ որպես քաղաքացիների կամարտահայտության միակ լեգիտիմ մեխանիզմ և իշխանության աղբյուր, պետք է անցնեն բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի իրացման պայմաններում: Հակառակ դեպքում ընտրությունները չեն կարող համարվել ամբողջովին ժողովրդավարական, արդար և թափանցիկ, եթե նույնիսկ դրանց ընթացքում խախտումներ չեն արձանագրվել: