Այնպիսի տպավորություն է, որ երևանցին պետք է կրիայի կյանք ունենա, որպեսզի կարողանա տեսնել այս իշխանությունների խոստումների իրագործումը. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Թեժ բանավեճ:
«Ապրելու երկիր» կուսակցության ծրագրերը և տեսլականը ժամանակակից քաղաքին ու քաղաքացու հարմարավետությանն ուղղված մեգանախագծեր են, ոչ թե թաղապետի կամ ԺԵԿ-ի պետի մակարդակի խոստումներ..., թեև այդ մանր խոստումները ևս չեն կատարվում:
Այնպիսի տպավորություն է, որ երևանցին պետք է կրիայի կյանք ունենա, որպեսզի կարողանա տեսնել այս իշխանությունների խոստումների իրագործումը: