Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Մեր ձևով» շարժմանն է միացել է արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Եվս մեկ տեսանյութ Վայոց Ձորի մարզ իրականացրած աշխատանքային այցից․ «Մեր ձևով»Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը Հայաստանի, հայկական աշխարհի, հայ ժողովրդի համար է․ Իվետա ՏոնոյանԱլբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung «Ո՞նց կարելի էր ստանալ այսպիսի պլան և չընդգրկել բանակցություններում». ընդդիմությունը վստահ է՝ կարելի էր խուսափել պատերազմից75 տարեկանում կյանքից հեռացել է «Mօrtal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի ՏագավանԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինՅունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրումԴիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Ժողովրդի կամքը հիմա աննախադեպ կերպով ճնշվում է․ Մենուա ՍողոմոնյանՄեծ մենաշնորհները պետք է ազգայնացվեն, դրանք պատկանում են ժողովրդին․ Հրայր Կամենդատյան Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը նախաձեռնել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության նախաձեռնող խումբ Արշակ սրբազանը այս վարչախմբի պատվերով կալանավորված 4-րդ եպիսկոպոսն է. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Իշխանության` ամեն գնով պահպանումը ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն․ Հովհաննես Իշխանյան ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է. Արմեն ՍտեփանյանՓաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքները վարույթ են ընդունվել. Արամ Վարդևանյան Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, իշխանությունն ասում է` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կենսաթոշակները 50%- ով պետք է բարձրանան. «Հայաքվեն» ստորագրահավաք է նախաձեռնում. ասուլիսՀայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես Եվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են Խաղաղության պատրանք․ Փաշինյանի խոստումներն ու մեր իրականությունըՔաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէՄոսկվայում տեղի է ունեցել Արևելագիտության ինստիտուտի ուսանողական ինտելեկտուալ մրցույթ Ուզել են Արշակ Սրբազանի գրպանը բան գցեն, հիշել են՝ սքեմը գրպան չունի. Հայկ Մամիջանյան Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Ֆասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքը Հայաստանում հիմնավորված է անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը փաստացի կրճատում բանակը, և երկիրը անպաշտպան թողնում հնարավոր նոր թշնամական ագրեսիայի առաջ. Ա. ՉալաբյանՍուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՄհեր Ավետիսյանը Տավրիչեսկի պալատում հանդես է եկել «Հայրենական մեծ պատերազմը ԱՊՀ ժողովուրդների հավաքական հիշողության մեջ․ Հաղթանակի 80-ամյակին» նվիրված միջազգային կոնֆերանսումՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ Փաշինյան«Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Վայոց Ձորում․ մարզում բացվեցին շարժման երկու գրասենյակներՄոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասինՀայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքումՌուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱվստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. ՌյուտեՆեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան
Մշակույթ

Արամ Խաչատրյանի 120-ամյակը մեծ շուքով կնշվի նաև Ստամբուլում

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Ստամբուլում տեղակայված ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ առաջիկա օրերին քաղաքում նշվելու է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը՝վկայակոչելով Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի համապատասխան հրապարակումը, սա իր բնույթով արդեն միջազգային հոբելյան է, քանի որ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի մեջ։

Նախագծի իրականացման պատասխանատուներից է ՍՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը։ Նախկինում մեր ներկայացուցչությունը Ստամբուլում կազմակերպել է երկու կարևոր համերգ։ Առաջինը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին, իսկ երկրորդը՝ ՀՀ մշտական ներկայացուցչության հիմնադրման 30-ամյակին։ Արամ Խաչարյանի 120-ամյակին նվիրված մոտալուտ համերգը համալրելու է այս շարքը։ Հայաստանի ներկայացուցչությունն այս հոբելյանը կազմակերպելու համար համագործակցել է Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Ստամբուլի Ֆիլհարմոնիկ միության և «Բերա» թանգարանի հետ։

Մեր ներկայացուցչությունը ծրագրի շրջանակում համագործակցում է նաև մեծանուն դաշնակահար Շահան Արծրունու հետ, ով մեծապես նպաստում է նախագծի իրականացմանն իր խորհուրդներով և ցուցումներով։ Նա ամբողջ աշխարհում հայտնի է հենց Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների անզուգական կատարմամբ և ակտիվորեն համագործակցում է Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ։ ՍՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը ԱՄՆ-ում պաշտոնավարելու տարիներին ծանոթացել է Շահան Արծրունու հետ, ականատես եղել նրա գործունեությանը, ուստի այդ հանգամանքը ծառայեցնում է Ստամբուլում նախատեսված կարևոր ծրագրի իրականացմանը, որը բաղկացած է երկու փուլից։

Նախ սեպտեմբերի 21-ին, ժամը 19.30-ին տեղի կունենա մեծ համերգ, որին կմասնակցեն Երևանից ժամանած «Խաչատրյան» եռյակը և Ստամբուլի Ֆիլհարմոնիկ միության նվագախումբը։ Ներկաները հնարավորություն կունենան նաև դիտելու շատ հատկանշական ֆիլմ, որը պատրաստվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և ներկայացնում է հռչակավոր վարպետի արտասահմանյան շրջագայությունները։ Համերգի մուտքն անվճար է։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ըմբոշխնելու Արամ Խաչատրյանի արվեստը, հաղորդակից կդառնան նրա երաժշտությանը։

Հարկ է նշել, որ Հայաստանի ներկայացուցչությունը պատշաճ կերպով իրականացրել է համապատասխան կազմակերչպական աշխատանքը պատկան բոլոր մարմինների հետ։ Նախաձեռնության հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ Ստամբուլի Ֆիլհարմոնիկ միության ղեկավարներից է մեներգիչ Արթուր Բաղդասարյանը, որ Երևանի Պետական երաժշտանոցի շրջանավարտներից է ու ներգրավված է կազմակերպչական աշխատանքներում։

Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ ծրագրված համերգից բացի, նախատեսված է նաև ասուլիս, որը պետք է վարի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։ Ասուլիսի վերջում Շահան Արծրունին ներկաների համար կատարելու է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից մեկը, ինչն, ըստ կազմակերպիչների, մեծանուն կոմպոզիտորի արվեստի հետ կենդանի շփում ապահովելու հնարավորություն կընձեռի։ Սահակ Սարգսյանը տոնակատարությանն ընդառաջ այցելել է Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, ով իր օրհնությունն է փոխանցել հոբելյանական ծրագրի առթիվ։