Վահրամաբերդ բնակավայրում բացվել է հայ ռազմական, պետական գործիչ, զորավար Վահրամ Պահլավունու արձանը
Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում այսօր հանդիսավորությամբ բացվել է հայ ռազմական, պետական գործիչ, զորավար Վահրամ Պահլավունու արձանը, հայտնում են Շիրակի մարզպետարանից:
՛՛Միջոցառմանը մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, արձան-հուշաքարի նախաձեռնող և բարերար Սիմոնյան ընտանիքի անդամները, հյուրեր։
Քանդակի հեղինակը Վահե Մկրտչյանն է՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: