Ողբերգական դեպք՝ Հայաստանում. 25-ամյա երիտասարդը մահացել է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում։ Factor.am-ի տեղեկություններով 25-ամյա երիտասարդ է կայծակնահարվել։ Կայծակը նրան հարվածել է այն պահին, երբ բեռնատար ավտոմեքենայի վրա խոտ բարձելիս է եղել։ Հարվածից նաև հրդեհ է բռնկվել։ 25-ամյա երիտասարդին տեղափոխել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, բայց նա արդեն մահացած է եղել։