Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առևանգված երիտասարդը 22-ամյա ուսանող Ալեն Սարգսյանն է. մանրամասներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:
Նշենք, որ սա Հակարիի ադրբեջանական անցակետից Արցախի բնակչի առևանգման երկրորդ դեպքն է։
Ավելի վաղ ադրբեջանցիները Կարմիր խաչի մեքենայից առևանգել էին 60-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը Հակասյատն էր գալիս բուժման նպատակով։ Օրերս ադրբեջանցիները գերեվարել են Արցախի մեկ այլ տարեց բնակչի Ռաշիդ Բեգլարյանին։