Ո՞վ է իրականում մարզպետի սպանված խորհրդականի որդին․ նոր բացահայտում
tert.am-ը գրում է. «Tert.am-ը Մանուկ Սիմոնյանի որդու՝ Նորիկ Սիմոնյանի ընկերոջից տեղեկացավ,որ հոր սպանության մեջ կասկածվող Նորիկ Սիմոնյանը 23 տարեկան կդառնա սեպտեմբերի 4-ին։«Այս տարի ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Դեռ մի ամիս առաջ ստացել է դիպլոմը, ցանկանում էր շարունակել ուսումը և կարծեմ դիմել էր բուհ»,-ասաց նրա ընկերը, չցանկանալով նշել անունը։
Վերջինս հայտնեց,որ բուհում սովորելուն զուգահեռ Նորիկ Սիմոնյանն աշխատել է.«Արդեն երկու տարի է նա աշխատում է Արմավիրի մարզի էլեկտրոնային և բիզնես բնույթ ունեցող կայքերից մեկում որպես տնօրեն»։
Նորիկ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջի տեղեկություններ բաժնում նշված է,որ նա տիրապետում է չորս լեզվի՝ ռուսերեն,անգլերեն,գերմաներեն և ֆրանսերեն»։
Մանրամասները` այստեղ: