Օդի ջերմաստիճանը բավականին կնվազի. եղանակը՝ Հայաստանում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում՝ օգոստոսի 27-ի ցերեկը, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-29-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում` օգոստոսի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։