Եթե մենք չգիտակցենք և չուղղենք մեր սխալները, ամեն հաջորդ փաստաթուղթ, որ դրվելու է մեր առաջ, ավելի վատն է լինելու․ Ռուբեն Վարդանյան
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բանակցությունները, անգամ՝ զիջումները պետք է լինեն խելացի, պետք է լինեն մտածված, ռազմավարական ու քայլ առ քայլ պլանավորված: Եթե դու մի բան զիջում ես և դրա դիմաց ոչինչ չես ստանում, դա թուլություն է:
Օրինակ, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությամբ Հայաստանի գործող իշխանությունն ի՞նչ շահեց, ի՞նչ քաղաքական կամ դիվանագիտական առավելություն ստացավ, որը հետո կարողանալու է օգտագործել իր օգտին:
Եթե մենք խելացի չենք գործում՝ ստանում ենք այն, ինչ ստանում ենք: Ամեն անգամ քիչ-քիչ զիջելով, լղոզվելով դառնում ենք ենթակա, և մեզ ոչ ոք չի հարգում: Հարգում են, եթե դու ունես ողնաշար: Եթե չունես ողնաշար, քեզ չեն հարգելու և շարունակ ստիպելու են կատարել իրենց որոշումները:
Եթե մենք չգիտակցենք և չուղղենք մեր սխալները, ամեն հաջորդ փաստաթուղթ, որ դրվելու է մեր առաջ, ավելի վատն է լինելու: Եվ դրանում ոչ ոքի չենք կարող մեղադրել:
Այս ու Արցախին վերաբերող մի շարք կարևոր հարցերի մասին ենք խոսել Կարլեն Ասլանյանի հետ Azatutyun TV-ի հարցազրույցում: