Ողբերգական դեպք Արագածոտնում. ցուլը հարվածել է իրեն խնամողին, ով տեղում մահացել է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի բնակչին պատկանող հողամասում գտնվող անասնագոմի մոտ կնոջ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են որ մահացածը նույն գյուղի բնակիչ 73-ամյա Լիդա Հ.-ն է։
Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում են, որ Լիդա Հ.-ի մահվան պատճառը եղել է ընտանիքին պատկանող «Զազո» կովի հասցրած հարվածը։
Տեղում հավաքված գյուղացիները նաև ասում էին, որ «Զազո» կովը տարիներ առաջ ընտանիքի անդամները գնել են Արագածոտնի մարզում «Զվարթիչ» անվամբ հայտնի անասնաբույժից և միշտ հոգացել են նրա խնամքը։ Բնակիչները զարմացել էին, թե ինչ էր պատճառը, որ նման ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։